Նեբետահ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 14-րդ դար |
Ծննդավայր | Թեբե |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | ազնվական |
Ծնողներ | հայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա |
Նեբետահ (եգիպ.՝ nb.tˁḥ — «պալատական տիկին»[1], մ.թ.ա. 14-րդ դար, Թեբե - անհայտ), հին եգիպտական XVIII դինաստիայի թագուհի։ Ամենհոտեպ III-ի և Մեծ թագուհու՝ Տիայի դուստրը, Էխնաթոնի կրտսեր քույրը։
Հնարավոր է նա եղել է կրտսեր դուստրը, ինչի պատճառով նրան նույնիսկ հուշարձանների վրա չեն պատկերել՝ ի տարբերություն նրա ավագ քույրերի, որոնց մասին փարավոնի օրոք պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ։ Նրա միակ արձանիկը գտնվում է Մեդինետ-Աբու հսկայական ճարտարապետական անսամբլի կազմում[2] (հետագայում ցուցադրվել է Կահիրեի եգիպտական թանգարանում)[1], որտեղ նա պատկերված է Ամենհոտեպ III-ի և Տիայի ոտքերի ձախ կողմում[3]։
Հայտնի է միայն նրա՝ «Թագավորի սիրելի դուստր» տիտղոսը (արքայադուստրի սովորական տիտղոս)։ Սա համադրելով այն փաստի հետ, որ Ամենհոտեպ III-ի մահից հետո նրա մասին հիշատակություններ չկան, կարելի է ենթադրել, որ Նեբետահը մահացել է վաղ տարիքում։
Կա կարծիք, որ Նեբետահը և Բակեթաթոն արքայադուստրը նույն մարդն են։ Նա ստացել է այդ անունը իր եղբոր՝ Էխնաթոնի իրականացրած աթոնիզմ բարեփոխման ժամանակ։ Բարեփոխումից առաջ Բակեթաթոնի մասին ոչ մի անգամ չի հիշատակվել[4]։ Վարկածներից մեկի համաձայն՝ Նեբետահը կարող է նույնականանալ KV35YL մումիայի՝ Թութանհամոնի մոր հետ[5]։
|