Նեդելկո Չուբրիլովիչ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Krupa na Vrbasu, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Կրթություն | Բանյա Լուկայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Զբաղեցրած պաշտոններ | Սերբական Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն և Սերբական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Կուսակցություն | Democratic People's Alliance? |
Nedeljko Čubrilović Վիքիպահեստում |
Նեդելկո Չուբրիլովիչ (սերբ.՝ Недељко Чубриловић / Nedeljko Čubrilović, ապրիլի 5, 1953, Krupa na Vrbasu, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբական Հանրապետության պետական գործիչ, 2014 թվականից այդ երկրի խորհրդարանի՝ ժողովրդական սկուպշչինայի նախագահ (այդ պաշտոնն զբաղեցրած անձանց շարքում յոթերորդն է)[1], նախկինում եղել է տրանսպորտի և կապի նախարար (2006—2014): Ազգությամբ սերբ է։
Նեդելկո Չուբրիլովիչը ծնվել է 1953 թվականին Վրբասի Կրուպա քաղաքում։ Ստացել է մեքենաշինության ճարտարագետի մասնագիտական կրթություն, կարիերայի առաջին քսանամյակում շարքային ճարտարագետից հասել գործարանի տնօրենի պաշտոնի։ Այնուհետև արտադրական գործունեությունից անցել է քաղաքականի. ղեկավարել է Բանյա Լուկայի վարչակազմի գործադիր կոմիտեն, Սերբական Հանրապետության հաղորդակցության ուղիների վարչությունը, տրանսպորտի և կապի նախարարությունը։
2000 թվականին անդամագրվել է «Դեմոկրատական ժողովրդական միություն» կուսակցությանը (սերբ.՝ Демократски народни савез/Demokratski narodni savez կամ DNS): DNS-ի նախագահությունը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նրան ազատել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից[2]։ Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 22-ին Չուբրիլովիչն ընտրվել է նոր-նոր կազմավորված Դեմոկրատական միություն կուսակցության (սերբ.՝ Демократски савез, DEMOS) առաջին նախագահ[3]։
Նեդելկո Չուբրիլովիչն ապրում և աշխատում է Բանյա Լուկայում[4]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստրi[4]:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեդելկո Չուբրիլովիչ կատեգորիայում։ |
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Իգոր Ռադոյիչիչ |
Սերբական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ 2014–ներկա ժամանակներ |