Նեկատոր (լատին․՝ Necator americanus) կլոր որդերի մակաբույծ տեսակներ։ Մարդու մոտ հարուցում են նեկատորոզ հիվանդություն, որը չի տարբերվում անկիլոսոմոզից։
Տարածված են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, առավելապես Ասիայում և Հարավային Ամերիկայում։
Մորֆոլոգիապես և կենսաբանորեն շատ նման է Ancylostoma duodenaic-ին, սակայն նրա չափերը փոքր-ինչ ավելի պակաս են, էգի մարմնի երկարությունը 8-13 մմ է, արուինը՝ 5-10 մմ։ Բերանային խոռոչում ատամիկների փոխարեն ունի 2 սուր կտրիչ թիթեղիկներ։ Ձվերը մորֆոլոգիապես չեն տարբերվում կորագլխիկի ձվերից։
Ախտանիշը դրվում է այնպես, ինչպես անկիլոստոմոզի ժամանակ։
- Ющук Н. Д., Венгеров Ю. Я. Лекции по инфекционным болезням, в двух томах. — изд. 2-е, перераб. и доп.. — Москва: ВУНМЦ, 1999. — Т. 2. — С. 404—405. — 433 с. — ISBN 5-89004-070-7