Նեմանյա Մայդով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Սերբիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 10, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Իստոչնո Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Նեմանյա Մայդով (սերբերեն՝ Nemanja Majdov , սերբական կիրիլիցա՝ Немања Мајдов, օգոստոսի 10, 1996[1], Իստոչնո Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ ձյուդոիստ։ Մարզական կարիերայի սկզբում ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան, ապա՝ Սերբիան, 2017 թվականից Սերբական Հանրապետությունը։ Նրան մարզում են իր հայրը՝ Լյուբիշան և ավագ եղբայրը՝ Ստեֆանը, ով նույնպես ձյուդոիստ է[2]։ Սերբիայի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում Նեմանյան առաջադրվել է որպես պատգամավորության անկախ թեկնածու[3]։
Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն (2014 և 2016 թթ.):
2017 թ. Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր մինչև 90 կգ քաշային կարգում[4] (հետագա բոլոր մրցումներում դարձյալ հանդես է եկել մինչև 90 կգ քաշային կարգում)։
2018 թ. Թել Ավիվում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[5]։
2018 թ. իսպանական Տառագոնա քաղաքում անցկացված Միջերկրածովյան խաղերի արծաթե մեդալակիր[6]։
2019 թ. Մարոկկոյի Մարակեշ քաղաքում անցկացված Գրան-պրի մրցաշարի հաղոթող[7]։
2020 թ. Պրահայում անցկացված Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (երկրորդ անգամ)[8]։
2021 թ. մայիսին Կազանում անցկացված միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր[9]։
2022 թ. Թել Ավիվում անցկացված Grand Slam մրցաշարի արծաթե մեդալակիր[10]։
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
|