Նենադ Էրիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Պոժեգա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա և Ղազախստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Nenad Erić Վիքիպահեստում |
Նենադ Էրիչ (սերբ.՝ Ненад Ерић, մայիսի 26, 1982[1], Պոժեգա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Ղազախստանում ապրող սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ, Ղազախստանի վեցակի չեմպիոն (2014-2019)։
Ծնվել է Սերբիայի Պոժեգա փոքրիկ քաղաքում։ 17 տարեկան հասակում սկսել է հանդես գալ խաղալ տեղի երկրորդ դիվիզիոնի «Սլոգա» ակումբում։ 2002 թվականի մրցաշրջանն անցկացրել է «Ռադնիչկիում», որից հետո հինգ տարի հանդես է եկել սերբական «ՕՖԿ Բելգրադ» ակումբում, սակայն հաճախ վարձակալվել է սերբական տարբեր ակումբների կողմից։ 2007 թվականին Էրիչին գնել է Չեչակ քաղաքի «Բորաց» ակումբը։ Ակումբի գլխավոր մարզիչը եղել է Միոդրագ Բոժովիչը, որը 2008 թվականից մարզել է ռուսական «Ամկար», «Մոսկվա», «Դինամո» և «Լոկոմոտիվ» ակումբներին։
2008 թվականինին Էրիչը «Բորաց» ակումբից 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբ։ 2008 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանից վարձակալությամբ հանդես է եկել առաջին դիվիզիոնի Բառնաուլի «Դինամոյում»։ 2009 թվականին Էրիչը վերադարձել է Սիբիր, որտեղ մասնակցել է մեկ գավաթային հանդիպման։ Խաղային պրակտիկայի բացակայությունը նրան ստիպել է տեղափոխվել Ղազախստան։
2010 թվականին Էրիչը մեկ տարվա պայմանագիր է կնքել Ալմա Աթայի «Կայրաթի» հետ[2]։ 2011 թվականին տեղափոխվել է Աստանայի «Լոկոմոտիվ Աստանա» ակումբ, որն էլ հետագայում անվանվել է «Աստանա»[3]։ «Աստանայում» էրիչը հասել է մի շարք հաջողությունների․ նախ 2012 թվականին նվաճել է Ղազախստանի գավաթը, ապա արժանացել արծաթե մեդալի՝ 2013 թվականի առաջնությունում, որից հետո չորս տարի անընդմեջ դարձել է Ղազախստանի չեմպիոն (2014-2017), 2015 թվականին՝ Ղազախստանի սուպերգավաթակիր, 2016 թվականին՝ Ղազախստանի գավաթակիր։
2012 և 2013 մրցաշրջանների արդյունքների հիման վրա ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի լեգեոներների խորհրդանշական հավաքականում[4][5]։
2014 թվականի հունիսի 13-ին Էրիչը ստացել է Ղազախստանի քաղաքացիություն, նորամուտը նշել Է Ղազախստանի հավաքականում Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ։ Առաջին խաղն անցկացրել է 2015 թվականի փետրվարի 18-ին Թուրքիայում, Մոլդովայի հետ ընկերական խաղում (1:1)[6]։ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/2019 խմբային փուլի ավարտից հետո Էրիչը ավարտել է կարիերան Ղազախստանի ազգային հավաքականում[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենադ Էրիչ» հոդվածին։ |
|