Նենսի Դրյուն և գաղտնի աստիճանը անգլ.՝ The Hidden Staircase | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկա-պատանեկան գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Carolyn Keene? |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Albert Chazelle? |
Կազմի հեղինակ | Russell H. Tandy? |
Հրատարակչություն | Grosset & Dunlap? |
Հրատարակվել է | 1930 |
Շարք | Nancy Drew Mystery Stories? |
Նախորդ | Նենսի Դրյուն և հին ժամացույցի գաղտնիքը |
Հաջորդ | The Bungalow Mystery? |
The Hidden Staircase |
Նենսի Դրյուն և գաղտնի աստիճանը (անգլ.՝ The Hidden Staircase), աղջիկ դետեկտիվ Նենսի Դրյուի արկածների մասին շարքի երկրորդ գիրքը, որը գրվել է Քերոլայն Քին կեղծանվան տակ: Պատմությունն առաջին անգամ անգլերենով տպագրվել է 1930 թվականին, վերամշակվել և վերահրատարակվել է 1959 թվականին[1]: Պատմությունը գրել է Միլդրեդ Բենսոնը, որը այս գիրքը համարում էր շարքի իր սիրելին:
Ֆիլմը էկրանավորվել է Warner Bros. ընկերության կողմից երկու անգամ՝ 1939 թվականին և 2019 թվականին[2][3]։
Հոր՝ Կարսեն Դրյուի և տնտեսուհի Հաննա Գրուենի բացակայության ժամանակ Նենսին բացում է դուռը Նաթան Գոմբետի առջև, ով պահանջում է հանդիպել նրա հոր հետ՝ որոշ փաստաթղթերի վերաբերյալ: Այցելուի համառությունն ու կոպտությունը ստիպում են Նենսիին սպառնալ ոստիկանությամբ, որպեսզի հեռացնի նրան: Շուտով Էլլի Հորները, ում Նենսին օգնել էր առաջին՝ «Հին ժամացույցի գաղտնիքը» գրքում, այցելում է Նենսիին և Գոմբետին անվանում գող, քանի որ նա ձվեր է գողացել իր հավաբնից: Ժամանած Կարսոն Դրյուն ասում է, որ Գոմբետը ստորագրել է երկաթուղու կառուցման փաստաթղթերը և այժմ կարծում է, թե իրեն խաբել են:
Հաջորդ օրը Էբիգեյլ Ռոուվենը (նախորդ գրքից) Նենսիին ծանոթացնում է Ռոզմարի և Ֆլորետտա Թերնբուլ քույրերի հետ, ովքեր խնդրում են Նենսիին պարզել իրենց հին տանը՝ Քլիֆվուդում, Ռիվեր-Հայթսից մի քանի մղոն հեռավորության վրա, տեղի ունեցող առեղծվածային գողությունների պատճառը: Կարսոն Դրյուն ստիպված է լինում գործով մեկնել Չիկագո և ուստի դստերը ատրճանակ է տալիս՝ վտանգի դեպքում ինքնապաշտպանության համար: Նենսին անանուն նախազգուշացում է ստանում՝ հեռու մնալ Թերնբուլ քույրերի տնից, սակայն տեղափոխվում է այնտեղ մեկ շաբաթով՝ գողության հանգամանքները պարզելու համար:
Նրա այնտեղ գտնվելու ընթացքում ևս մի քանի իր անհետացել էր, իսկ տան վերևում հայտնվել էին դեղձանիկներ: Տնից ոչ հեռու Նենսին նկատում է քարե տուն, որը շատ նման է քույրերի տանը: Նրանք պատմում են, որ այդ տները միաժամանակ կառուցվել են իրենց նախնիների՝ երկու եղբայրների կողմից, ովքեր հակառակվել էին Քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ այդ տունը պատկանում է Նատան Գոմբետին, ով փորձել էր գնել քույրերի տունը:
Չիկագոյից վերադարձած Կարսոն Դրյուն կայարանում հանդիպում է Գոմբետին, ով համոզում է, որ Նենսին վթարի է ենթարկվել իր տան մոտ և այժմ սպասում է հորը այնտեղ: Սակայն Կարսոնին փակում և կապում են: Նենսին հորից հեռագիր չի ստանում և անհանգստանում է:
Անձրևոտ գիշերը Նենսին, զինված լապտերով և ատրճանակով, ուղևորվում է դեպի Գոմբետի տուն: Մթության մեջ նա նշմարում է վերջինիս կերպարանքը, որը սողոսկում է դեպի քույրերի տունը: Նենսին որոշում է օգտվել նրա բացակայությունից և ներթափանցել նրա տուն: Նենսին ներս է մտնում պատուհանից և երկու անգամ քիչ է մնում բռնվի Գոմբետի ծառայի կողմից: Ի վերջո, հայտնվելով երկրորդ հարկի սենյակում փակված, նա սեղմում է այնտեղ տեսած կոճակը, որը բացահայտում է գաղտնի աստիճան: Քարե աստիճանները տանում են դեպի ստորգետնյա անցում՝ բազմաթիվ ելքերով դեպի Թերնբուլ քույրերի տան տարբեր սենյակներ:
Հաջորդ առավոտ Նենսին Թերնբուլների հետ գնում է տեղի շերիֆի մոտ, ով ոստիկանական ջոկատ է ուղարկում Գոմբետի տուն: Այնտեղ նրանք հայտնաբերում են բռնի կերպով պահվող Կարսոն Դրյուին և ձերբակալում Գոմբետին:
Հելեն Կորնինգը Նենսիին ծանոթացնում է իր տարեց բարեկամուհիների՝ Ֆլորա Թերնբուլի և Ռոզմարի Հեյսի հետ, ովքեր հավատում են, որ իրենց «Twin Elms» տանը ուրվականներ են բնակվում: Նենսին համաձայնվում է օգնել: Նրան հանդիպում է ոմն Նաթան Գոմբեր, ով զգուշացնում է, որ Նենսիի հորը վտանգ է սպառնում: Գոմբերը ներկայացնում է հաճախորդի և այլ հողատերերի շահերը, ովքեր դժգոհ են նոր երկաթուղու համար հողի վաճառքից ստացված եկամուտից: Միստր Դրյուն խորհուրդ է տալիս ժամանակավորապես տեղափոխվել «Twin Elms»՝ Հանայի հետ, մինչ ինքը գործով կմեկնի Չիկագո:
Ավարտական պարերից հետո Նենսին հոր հետ ուսումնասիրում էր գետի մոտ գտնվող երկաթուղին և ստիպված են լինում լողալով փրկվել իրենց վրաերթի ենթարկել փորձող բեռնատարից: «Twin Elms» տանը միս Ֆլորան պատմում է տարբեր արժեքավորության իրերի անհետացման և ոչ մի տեղից լսվող երաժշտության մասին: Նենսին ինքն է ականատես լինում տարօրինակ երևույթների՝ ջահի անպատճառ ճոճվելուն, պատուհանի մեջ հայտնված դիմակին: Գոմբերը պնդում է տունը գնելու վրա՝ հակառակ քույրերի բողոքներին, և ուշադրություն չի դարձնում հարևանությամբ գտնվող նմանատիպ տանը:
Նենսին գնում է կայարան՝ հորը դիմավորելու, և վկաներին հարցաքննելուց հետո հասկանում է, որ հորը առևանգել են: Նենսին սկսում է հոր որոնումները և շարունակում է բացահայտել «Twin Elms»-ի գաղտնիքը, ինչին նպաստում են գիշերային պահակի հաղորդագրությունները և գաղտնի սենյակի հայտնաբերումը: Նա և Հելենը որոշում են հետազոտել հարևան նույնատիպ տունը՝ գաղտնի մուտքի բանալիներ գտնելու հույսով:
Անշարժ գույքի գործակալի ժամանելուն պես Նենսին իմանում է, որ Գոմբերը ձեռք է բերել հարևան տունը, սակայն թույլտվություն է ստանում այցելել այնտեղ, քանի որ տիրոջ սեփականության իրավունքը դեռ ուժի մեջ չի մտել: Այս տանը Նենսին հրում է պատի վահանակը և գտնում գաղտնի աստիճան: Անցումը տանում է դեպի մեկ այլ աստիճան, որի վերևում նրան և Հելենին դիմավորում է տան իսկական սեփականատերը: Նենսին նաև հայտնաբերում է տանը առևանգված հորը և գաղտնի անցուղիներ դեպի «Twin Elms»: Ոստիկանությունը ձերբակալում է Գոմբերին:
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)