Նենսի Կարդենաս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1934[1] |
Ծննդավայր | Պառաս դե լա Ֆուենտե, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | մարտի 23, 1994[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոռեժիսոր և կինոսցենարիստ |
Կուսակցություն | Մեքսիկական կոմունիստական կուսակցություն |
Նենսի Կարդենաս (իսպ.՝ Nancy Cárdenas, մայիսի 29, 1934[1], Պառաս դե լա Ֆուենտե, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 23, 1994[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, բանաստեղծուհի, գրող, ֆեմինիստ[2], դրամատուրգ, առաջին մեքսիկացի կանանցից մեկը, ով հրապարակավ հանդես է եկել քամինգ աութով։
Նենսի Կարդենասը ծնվել է 1934 թվականի մայիսի 29-ին Կոաուիլա նահանգի Պառաս դե լա Ֆուենտե քաղաքում։ 1954-1960 թվականներին աշխատել է որպես ռադիոհաղորդավար։ Ստացել է փիլիսոփայության և գրականության դոկտորի կոչում Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, 1960-1961 թվականներին սովորել է Եյլի համալսարանի թատրոնի և կինոյի ռեժիսուրայի ֆակուլտետում, 1961 թվականին Լոձում (Լեհաստան) անցել է լեհերեն լեզվի և գրականության դասընթացներ[3], շատ է ճանապարհորդել Եվրոպայում։
1960-ականներից զբաղվել է գրականությամբ, պիեսներ և մշակութային թեմաներով հոդվածներ է գրել տարբեր թերթերում և ամսագրերում, մասնակցել է 1968 թվականի բողոքի ցույցերին, ձերբակալվել ցույցի ժամանակ։ 1970 թվականին դարձել է թատրոնի ռեժիսոր՝ բեմադրելով El efecto de los rayos gamma sobre las caléndulas («Գամմա ճառագայթման ազդեցությունը նարգիզների վրա») պիեսը, որն ինքն է թարգմանել իսպաներեն։ Ներկայացումն արժանացել է Թատերական քննադատների ասոցիացիայի առաջին մրցանակին։
1970-ականների սկզբին սկսել է հետաքրքրվել ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում սեռական փոքրամասնությունների իրավունքների շարժումով, իր երկրում ԼԳԲՏ համայնքի վիճակով և իր տանը բացել է միասեռական գրողների համար գրական սալոն։ 1973 թվականին մեքսիկական հեռուստատեսությամբ 24 ժամ թոք-շոուի ժամանակ, երբ քննարկվել է միասեռական աշխատակցի աշխատանքից հեռացնելու հարցը, նա հայտարարել է իր կողմնորոշման մասին՝ այդպիսով դառնալով Մեքսիկայի առաջին բացահայտված լեսբուհին հասարակական գործիչների շրջանում։ 1974 թվականին հիմնադրել է Համասեռամոլների ազատագրման ճակատը (FLH)[4]: Մասնակցել է լեսբիների համաժողովներին Լատինական Ամերիկայում և սկսել է գրել ու բեմադրել ավելի բացահայտ լեսբիական պիեսներ։ 1979 թվականին համագործակցել է Կառլոս Մոնսիվայսի հետ՝ նկարահանելով México de mis amores[5] վավերագրական ֆիլմը։
1978 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյի կոտորածի հիշատակին նվիրված երթի ժամանակ նա գլխավորել է առաջին գեյ-շքերթը Երեք մշակույթների հրապարակում։
Մահացել է Մեխիկոյում 1994 թվականի մարտի 23-ին, կրծքագեղձի քաղցկեղից[6]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
|