Նեջլա Քելեք | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1957[1][2] (66 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա[3] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մասնագիտություն | սոցիոլոգ և գրող |
Գործունեության ոլորտ | կրոնի սոցիոլոգիա և Գենդերային հետազոտություններ |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն և գերմաներեն |
Պարգևներ | |
Necla Kelek Վիքիպահեստում |
Նեջլա Քելեք (թուրքերեն՝ Necla Kelek դեկտեմբերի 31, 1957[1][2], Ստամբուլ, Թուրքիա[3]), գերմանացի սոցիոլոգ և թուրքական ծագմամբ թուրքագետ։
Նեջլան Թուրքիայում էթնիկ փոքրամասնությանը պատկանող չերքեզների ընտանիքից է։ 1968 թվականին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա։ Նա հեռացել է պահպանողական ընտանիքից։ Պատրաստվել է ինժեներ դառնալ, այնուհետև սովորել է Համբուրգում տնտեսագիտություն և սոցիոլոգիա։ Աշխատել է Համբուրգի տուրիստական գործակալությունում և Վիսբադենի ինժեներական ձեռնարկությունում։ Ուսումնասիրել է Գերմանիայում թուրքերի ներգաղթի և հարմարվելու գործընթացները, դրանց ձևավորումը և այլն։ 2001 թվականին Գրայֆսվալդի համալսարանում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել իսլամական կանանց մեծացման գործընթացների, թուրքական ծագում ունեցող դպրոցականների ընտանեկան և հասարակական կյանքում կրոնականության նշանակության մասին, թողարկել է դրա հիման վրա գրված «Իսլամը առօրյա կյանքում» գիրքը (2002)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեջլա Քելեք» հոդվածին։ |
|