Ներգաղթի թանգարան | |
---|---|
Տեսակ | ներգաղթի թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզ |
Վայր | Palais de la Porte Dorée? |
Հասցե | 75012Դոմեսնիլ պողոտա (293) |
Հիմնադրվել է | 2007 |
Այցելուներ | 525 594 մարդ (2019)[1] |
Կայք | histoire-immigration.fr(ֆր.) |
Ներգաղթի թանգարանը (ֆր.՝ Cité nationale de l'histoire de l'immigration) բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 10-ին[2][3][4]։
Թանգարանի հավաքածուն ներկայացնում է Ֆրանսիայում ներգաղթի 200-ամյա պատմությունը և պարունակում է արվեստի նմուշներ և առօրյա առարկաներ, որոնք կապված են ֆրանսիական ներգաղթի հետ։
Թանգարանը գտնվում է Պորտ-Դորե պալատում, որը տեղակայված է Փարիզի 12-րդ վարչական շրջանում, մոտակա մետրոյի կանգառը Պորտ-Դորեն է։ Ներգաղթի թանգարանի ստեղծումից առաջ պալատում տեղակայված էին Աֆրիկայի և Օվկիանիայի թանգարանի հավաքածուները, որոնք տեղափոխվել են Բրանլի փողոցում գտնվող Պարզունակ արվեստի թանգարան։ Ներգաղթի թանգարանից բացի պալատում տեղակայված է նաև արևադարձային ձկների ակվարիում։
Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր բացի՝
Աշխատանքային ժամերն են՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներգաղթի թանգարան (Փարիզ)» հոդվածին։ |
|