Ներմին Բեզմեն թուրքերեն՝ Nermin Bezmen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Անթալիա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող |
Ներմին Բեզմեն (թուրքերեն՝ Nermin Bezmen, ապրիլի 30, 1954, Անթալիա, Թուրքիա), թուրք արձակագիր, գրող։
Ներմին Բեզմենը ծնվել է Անթալիայում 1954 թվականին[1]։ Նա հաճախել է Մաքայի տարրական դպրոցը։ Աթաթուրքի անվան աղջիկների ավագ դպրոցում սովորելու վերջին կուրսում նա մեկնել է ԱՄՆ AFS միջմշակութային ծրագրերի կրթաթոշակով։ Վերադարձից հետո նա սովորել է Սուլթանահմեդի կառավարման դպրոցում և ավարտել 1974 թվականին։
1975 թվականի հունվարին 21 տարեկանում ամուսնացել է 39-ամյա գործարար Պամիր Բեզմենի հետ։ Նրանք երկու երեխա ունեին։ Ամուսինը մահացել է 2009 թվականի հունվարի 29-ին։ 2015 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Տոլգա Սավաչիի հետ և հաստատվել ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում[2]։
Բեզմենն աշխատել է հեռուստատեսությունում, տպագրվել ամսագրերում և աշխատել հանրության հետ։ Հետաքրքրված է թուրքական ավանդական արվեստով։ Նա նկարչության դասեր է տվել մեծահասակների և երեխաների համար սեփական ստուդիայում։
Բեզմենը սկսել է վեպեր գրել 1991 թվականին։ Նա ուսումնասիրել է Կուրտ Սեիթի՝ իր մորական պապի պատմությունը (Ղրիմի թաթար, որը գաղթել է Ղրիմից Թուրքիա 1917 թվականի հեղափոխությունից հետո) և դրա հիման վրա վեպ է գրել[[3][4], որը հիման վրա նկարահանվել է թուրքական Քուրթ Սեիթ և Շուրա հեռուստասերիալը։ Նա գրել է բազմաթիվ հայտնի գրքեր[5]։
|