Նեֆերուպտահ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 19-րդ դար |
Մահացել է՝ | անհայտ |
Q1424001? | |
Տոհմ | Տասներկուերորդ արքայատոհմ |
Հայր | Ամենեմհետ III |
Նեֆերուպտահ կամ Պտահնեֆերու (անգլ.՝ Neferuptah, «Պտահի գեղեցկություն», մ.թ.ա. 19-րդ դար - անհայտ), տասներկուերորդ արքայատոհմի եգիպտացի փարավոն Ամենեմհետ III-ի (մ․թ․ա․ 1860 - 1814 թվականներ) դուստր, Սեբեկնեֆերու փարավոնի քույրը։
Նեֆերուպտահը հիերոգլիֆներում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նեֆերուպտահ |
Նեֆերուպտահն առաջին արքայական կանանցից մեկն էր, որի անունը գրվել է քարտուշի մեջ։ Թեև նա երբեք չի կրել «փարավոնի կին» տիտղոսը, պետք է որ հատուկ կարգավիճակ ունեցած լինի․ հնարավոր է նրան վերաբերած լինեն որպես ապագա ղեկավարի[1][2]։
Նրա տիտղոսների թվում էին՝ «Ընտրախավի անդամ», «գերաշնորհ», «պատվելի», «փարավոնի սիրելի դուստր» տիտղոսները[3]։
Նեֆերուպտահի համար գերեզման պատրաստվել է Հավարայի նեկրոպոլում գտնվող իր հայրիկի դամբարանի մեջ[4], սակայն նա այնտեղ չի հւղարկավորվել։ Թաղվել է Հավարայում գտնվող մի փոքրիկ բուրգի մեջ, և այդ գերեզմանը հայտնաբերվել է 1956 թվականին անեղծ վիճակում։ Այնտեղ դեռևս պահպանվում էին Նեֆերուպտահի զարդերը, գրանիտե սարկոֆագը, երեք արծաթե ծաղկամաններ և այլ առարկաներ։
Գրանիտե սարկոֆագը փորագրված էր կարճ ընծայագրով։ Դրա ներսում գտնվում էին երկու փայտե դագաղների փտած մնացորդներ, որոնցից արտաքինը զարդարված էր փորագրված ոսկե փայլաթիթեղով։ Նմանատիպ փորագրություններ հայտնաբերվել են նաև թագուհի Հատշեպսուտի սարկոֆագի վրա[5], որն ապրել էր 300 տարի հետո։ Նեֆերուպտահի գերեզմանի մասին հիշատակվել է Լահուն նեկրոպոլում հայտնաբերված մի պապիրուսի մեջ[6], որտեղ նա պատկերված է իր հայրիկի կողքին՝ Մադինեթ Մադիում գտնվող Ռենենուտետ աստվածուհու տաճարում։ Նրան պատկանող առարկաների թվում են սև գրանիտե մեկ սֆինքս և Էլեֆանտին կղզում հայտնաբերված մի արձանի բեկոր[7]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեֆերուպտահ կատեգորիայում։ |