Նեֆֆա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Pellino |
Նաև հայտնի է որպես | Neffa |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1967[1] (57 տարեկան) Սկաֆատի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, adult contemporary music, կապուտաչյա սոուլ, hip-hop soul?, փոփ֊ֆոլք, Էթնիկ երաժշտություն և հիփ հոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր և երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ և թմբուկ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Պարգևներ | |
Կայք | neffa.it |
![]() |
Նեֆֆա Ջովվանի Պելլինո (իտալ.՝ Giovanni Pellino) (հոկտեմբերի 7, 1967[1], Սկաֆատի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[2]), իտալացի երգիչ, ռեփեր, իր երգերի բառերի հեղինակն է։
Ջովվանի Պելլինոն ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 7-ին Սկաֆատի քաղաքում։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բոլոնիա, որտեղ սկսել է երգել հիփ հոփ ժանրում։
Նա իր երաժշտի կարիերան սկսել է 1980 թվականին՝ որպես թմբկահար, նվագել է ծանր ռոքային ոճի տարբեր երաժշտական խմբերում, այդ թվում «Negazione» և «Impact»: Նեֆֆա կեղծանունն առաջացել է «Նագազիոնում» որպես թմբկահար աշխատելու ժամանակ՝ Կրեմոնական ֆուտբոլային ակումբի պարագվայցի նախկին ֆուտբոլիստ Գուստավո Նեֆֆային արտաքին նմանության պատճառով, որի հետ նրանք հետագայում հանդիպեցին և ընկերացան[3][4]։
1990-ականների սկզբին Նեֆֆան իրեն նվիրեց երաժշտությանը՝ հիփ-հոփ ոճում՝ որպես ռեփեր և պրոդյուսեր։ Նեֆֆան մասնակցել է «Isola Posse All Stars»-ին, ապա «Sangue Misto»-ին։ Հաջողության է հասել 1994 թվականին՝ «SxM» ալբոմի շնորհիվ, որը ստեղծվել է Deda-ի եւ Dj Gruff-ի հետ համագործակցության արդյունքում, «Sangue Misto» կեղծանվամբ։ Հետագայում «SxM» ալբոմը դարձավ իտալական հիփ-հոփի պատմության մեջ կարևորագույն երաժիշտ։ 2008 թվականին Նեֆֆան մասնակցել է իր ընկերոջ `Դեդայի ձայնասկավառակի ստեղծմանը, Johnny Boy and the Neffertons կեղծանունով՝ «Bust a Loose» и «Let-s Do In The Hay» երգերով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեֆֆա» հոդվածին։ |
|