Նժդեհ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Նժդեհ է։ Տարբեր ժամանակներում հայտնի եղել է մի շարք անուններ՝ թուրքական Սոֆուլու անվանաձևերով, ինչպես նաև Պուսյակ[3]։
Սիսիան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Այրիգետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1920-1980 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 124 կմ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Նժդեհի մշտական բնակչությունը կազմել է 92, առկա բնակչությունը՝ 62 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ 1992 թվականին գյուղում բնակություն են սկսել հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված և Սիսիանի տարածաշրջանի այլ բնակավայրերից տեղափոխված հայերը։ Ստորև ներկայացված է Նժդեհ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
154
|
149
|
299
|
591
|
777
|
736
|
0
|
185[5]
|
92[2]
|
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 371
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 670
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|