Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1980[1][2] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Mochudi, Բոտսվանա | ||
Հասակ | 1,68 ± 0,001 մետր[2] | ||
Քաշ | 59 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Նիա Տշոլոֆելո Կյունցեր (գերմ.՝ Nia Tsholofelo Künzer, հունվարի 18, 1980[1][2], Mochudi, Բոտսվանա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի չեմպիոն (2003)[4]։
Նիա Կյունցերը ծնվել է Մոչուդիում 1980 թվականի հունվարի 18-ին, որտեղ նրա ծնողներն աշխատել են որպես Բոտսվանայի զարգացման օգնության կազմակերպիչներ։ Սվահիլի «Նիա» անունը բառացի թարգմանվում է որպես «Ես ուզում եմ», իսկ տսվանա «Տշոլոֆելո» թարգմանությամբ նշանակում է «հույս»[4]։ Մանկությունն անցկացրել Է Հեսսենի Վեցլար քաղաքում։
Ակումբային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբում։ Թիմի կազմում Կյունցերը դարձել է ՈՒԵՖԱ-ի եռակի գավաթակիր (2001/02, 2005/06, 2007/08 մրցաշրջաններ), Գերմանիայի քառակի չեմպիոն (1998/99, 2000/01, 2001/02, 2002/03 մրցաշրջաններ) և Գերմանիայի գավաթի հնգակի հաղթող (2003/04, 2004/05, 2001/02, 2002/23, 2007/08 մրցաշրջաններ)[4]։
1997 թվականի մայիսի 27-ին Դանիայի դեմ խաղում նորամուտը նշեց ազգային հավաքականի կազմում։ Առաջին գոլը խփել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայի հավաքականի դարպասը[5]։ Նիա Կյունցերը նաև ոսկե գոլի հեղինակ է դարձել 2003 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում[6][7]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2003)[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիա Կյունցեր» հոդվածին։ |
|