Նիգգա ( /ˈnɪɡə/ ), աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենում խոսակցական տերմին, որը շատ համատեքստերում գռեհիկ է համարվում։ Այն սկզբում նեգր բառի բարբառային տարբերակն էր, որը էթնիկական հողի վրա հիմնված հայհոյանք էր սևամորթների նկատմամբ: Այսօր բառը հիմնականում օգտագործվում է աֆրոամերիկացիների կողմից հիմնականում ոչ նվաստացուցիչ իմաստով որպես ժարգոնային տերմին, որը վերաբերում է մեկ այլ սևամորթ անձի, հաճախ չեզոք կամ բարեկամական ձևով [1][2]։ Այս բառը հաճախ ասոցացվում է հիփ հոփի հետ, և սկսած 1990-ականներից՝ ավազակախմբերի հետ։ Բառը ավելի հիմնականում կիրառվում է տղամարդկանց դիմելիս:
Անգլերենի որոշ բարբառներում (ներառյալ ստանդարտ բրիտանական անգլերենը ), նիգգերը և նիգգան սովորաբար նույն կերպ են արտասանվում:
Սևամորթ համայնքում նեգր բառի ոչ-վիրավորական օգտագործումը փաստագրված է աֆրոամերիկացի գրող Ջեյմս Ուելդոն Ջոնսոնի 1912 թվականին հրապարակված «Նախկին գունավոր մարդու ինքնակենսագրությունը» վեպում, որտեղ նա նկարագրում է մի տեսարան, որը տեղի էր ունեցել Նյու Յորքում[3]։
Ես նկատեցի, որ սևամորթ տղամարդկանց մոտ «նեգր» բառը հանգիստ օգտագործվում է մոտավորապես նույն կերպ, ինչպես որ «եղբայր» բառը. սակայն ես շուտով իմացա, որ այդ բառի օգտագործումը բացարձակապես արգելված է սպիտակամորթ տղամարդկանց մոտ:
Հակասական կարծիք կա այն մասին, թե արդյոք կա որևէ տարբերություն նիգգայի և նիգերի միջև։ Ոմանք համարում են, որ երկու տերմիններն էլ նույն չափի վիրավորական են, և նիգգայի օգտագործումը թե՛ սևամորթ համայնքներում, թե՛ դրանից դուրս մնում է հակասական[4]։ Հ. Լյուիս Սմիթը «Bury That Sucka. A Scandalous Love Affair with the N-word» գրքում առաջ է քաշում այն միտքը, որ բառերի միջև միակ տարբերությունը արտասանությունն է[5]։ Աֆրոամերիկյան Ռեգիստրը նշում է, որ «Նիգգեր բառի օգտագործումը միշտ եղել է և մնում է անհարգալից վերաբերմունքի արտահայտում»[6]։ «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա» քաղաքացիական իրավունքների խումբը դատապարտում է ինչպես նիգգայի, այնպես էլ նիգգերի օգտագործումը[7]։
Որոշ աֆրոամերիկացիներ նիգգան վիրավորական են համարում միայն այն դեպքում, երբ բառն օգտագործվում է այլ ռասայի ներկայացուցիչների կողմից[7][8]: Սևամորթների կողմից օգտագործվելիս տերմինը կարող է ցույց տալ «համերաշխություն կամ սեր»[9] որը նման է dude, homeboy և bro բառերի օգտագործմանը։ Ոմանք նիգգա տերմինը համարում են ոչ վիրավորական, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղված է ոչ աֆրոամերիկացու կողմից աֆրոամերիկացու հանդեպ[10]։ Նիգգան այլազգի որոշ ներկայացուցիչների կողմից (հատկապես երիտասարդների) օգտագործվում է դրական իմաստով, ինչպես արդեն նշված dude, homeboy և bro բառերը[8]։ Այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները սովորաբար այդ բառը չեն օգտագործում աֆրոամերիկացիներին ներկայությամբ[11]։
Բառի օգտագործումն ու իմաստը մեծապես կախված են համատեքստից։ Ոչ վիրավորական կոնտեքստում տերմինը կարող է օգտագործվել տարբեր դեպքերում՝ սկսած ողջույնից[12] մինչև արական սեռի հոմանիշ: 2007 թվականի դրությամբ, նիգգա բառն ավելի ազատորեն օգտագործվում էր Միացյալ Նահանգների բոլոր ռասաների երիտասարդ ներկայացուցիչների կողմից[13]։
Նիգգա, փլիզ արտահայտությունը օգտագործվածում էր 1970-ականներին կոմիքսներում որպես «հումորային դետալ սևամորթների մասին կատակներում»[14], և այժմ սովորաբար հնչում է աֆրոամերիկացիների կողմից առօրյայում։ Տերմինի աճող օգտագործումը հաճախ վերագրվում է ժամանակակից ամերիկյան հիփ հոփ երաժշտության մեջ դրա տարածվածությանը [15]։
Հայտնի երգերում տերմինի ամենավաղ օգտագործումներից մեկը եղել է Grandmaster Flash and the Furious Five-ի 1983 թվականի «Նյու Յորք Նյու Յորք» երգի տեքստում, թեև այն տեղ է նաև օգտագործվել է ավելի վաղ հիփ հոփ ձայնագրություններում, ինչպիսիք են 1979թվականի «Scoopy Rap»-ը և «Family Rap»-ը։ Ol' Dirty Bastard-ն իր Nigga Please ալբոմում տերմինը օգտագործվել է 76 անգամ [16]։
Քրիս Ռոքը իր 1996 թվականի «Նիգգաներն ընդդեմ սևամորթների» հումորային ծրագրում «սևամորթ» տերմինից համեմատում է«նիգգա» տերմինի հետ, և վերջինիս սահմանում որպես «ցածր ակնկալիքներ ունեցող մեկը »։ Ի հակադրություն, Թուփակ Շակուրը տարբերություն էր դնում նիգգեր և նիգգան բառերի միջև. «Նիգգերները պարանից կախվածներն էին, իսկ նիգգաները ոսկե պարաններովներն էին, որոնք կախու ունեին ակումբներից»:[17] Թուփակը նշել է որ իր «NIGGA» երգը նշանակում է «Never Ignorant Getting Goals Accomplished» [18]։
Devin the Dude-ի «R & B» երգը Just Tryin'ta Live երկրորդ սոլո ալբոմից (2002) պաուրնակում է հումորային զրույց Դևինի և բնիկ ամերկացու միջև։ Երգը ավարտվում է նրանով, որ Դևինը հիասթափված է այն փաստից, որ բնիկ ամերիկացին չի կարողանում ճիշտ արտասանել «նիգգա» բառը[19][20][21]։
Մինչև 2017 թվականի ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը Matal v. Tam-ի գործի հետ կապված [22], Լենհամի Օրենքը թույլ չէր տալիս գրանցել ապրանքային նշաններ, որոնց անվանումները պարունակում են վիրավորանքներ։ Ինքնաքննադատ կոնտեքստ պաուրնակող ապրանքային նշանները թույլատրվել են այն եզակի դեպքերում, երբ հայտատուն ապացուցել է, որ օգտագործվող նշանը համապատասխան խմբի կողմից չի համարվում արժանապատվությունը նսեմացնող [23]։
1995թ.-ին Հյուսթոնից երկու տղամարդ ապրանքանիշի դիմում ներկայացրեցին ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակին՝ «Naturally Intelligent God Gifted Africans» բառերը և դրա հապավումը: Դիմումը մերժվեց, ինչպես նաև նիգգա բառը պաուրնակող բազմաթիվ հետագա դիմումներ: 2005 թվականին հումորիստ Դեյմոն Ուայանսը երկու անգամ փորձեց ստեղծել ապրանքանիշ և անվանել այն Նիգգա>։ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը մերժել է Ուեյանսի դիմումը՝ նշելով, որ «աֆրոամերիկացիների զգալի մասը «նիգգա» տերմինը վիրավորական է համարում» [16]։