Նիլ Ալեքսանդեր

Նիլ Ալեքսանդեր
անգլ.՝ Neil Alexander
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1978(1978-03-10)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1998 Շոտլանդիա Սթենհաուսմյուիր 41 (-53)[3]
1998-2001 Շոտլանդիա Լիվինգստոն 60 (-57)
2001-2007 Անգլիա Կարդիֆ Սիթի 213 (-236)
2007-2008 Անգլիա Իպսվիչ Թաուն 29 (-37)
2008-2013 Շոտլանդիա Ռեյնջերս 57 (-47)
2013-2014 Անգլիա Քրիսթալ Փելաս 0 (-0)
2014-2016 Շոտլանդիա Հարթ օֆ Միդլոտիան 64 (-?)
2016-2017 Շոտլանդիա Աբերդին 0 (-0)
Ազգային հավաքական
1998-1999 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 5 (−?)
2003 Շոտլանդիա Շոտլանդիա (B) 1 (−?)
2006 Շոտլանդիա Շոտլանդիա 3 (−2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիլ Ալեքսանդեր (անգլ.՝ Neil Alexander, մարտի 10, 1978(1978-03-10)[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղացել է Շոտլանդիայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդերը ծնվել է 1978 թվականի մարտի 10-ին Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։

Նիլը մասնագիտական կարիերան սկսել է 1996 թվականին «Ստենհաուզմյուիր» ակումբում։ Երկու տարի անց դարպասապահը տեղափոխվել է «Livingston» ակումբ։

Ալեքսանդերի դեբյուտն «առյուծների» կազմում տեղի է ունեցել 1998 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ նրա ակումբը հանդիպեց «Պարտիկ Տիսլի» հետ[4]։ Իր առաջին շրջանում Նիլն իր վստահ խաղով «առյուծներին» օգնում է դառնալ Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի հաղթող։

«Կարդիֆ Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի մայիսի 28-ին «Կարդիֆ Սիթիի» մամուլի ծառայությունը տարածել է տեղեկատվություն, որ շոտլանդացին համալրել է «ծիծեռնակների» շարքերը։ Ալեքսանդերի համար «առյուծներին» վճարվել է 200 հազար ֆունտ ստեռլինգ[5]։

Նույն տարվա օգոստոսի 11-ին Նիլը կատարել է իր դեբյուտը «Կարդիֆի» առաջին կազմում՝ խաղալով «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ[6]։

2002/03 մրցաշրջանի վերջում «Կարդիֆը» նվաճել է Չեմպիոնշիպի ուղեգիր։ Այս հաջողության հիմնական ստեղծողներից մեկը եղել է շոտլանդացի դարպասապահը։

Գրեթե ողջ 2006/07 մրցաշրջանի ընթացքում Ալեքսանդերը բանակցություններ է վարել «Քարդիֆի» ղեկավարության հետ ընթացիկ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Արդյունքում կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել և պարզ է դարձել, որ մրցաշրջանի վերջում շոտլանդացին կհեռանա ակումբից որպես ազատ գործակալ[7][8]։ 2007 թվականի մարտի 31-ին Ալեքսանդերը վերջին անգամ դաշտ է դուրս եկել որպես ակումբի դարպասապահ՝ մասնակցելով «Սանդերլենդի» դեմ խաղին[9]։ Խաղից հետո «Կարդիֆի» գլխավոր մարզիչ Դեյվ Ջոնսը դարպասապահ է նշանակել Դևիդ Ֆորդին, իսկ շոտլանդացին մրցաշրջանի վերջին խաղերն անցկացրել է պահեստայինների նստարանին։

Հուլիսի 1-ին ավարտվել է «Սիթիի» հետ կնքված պայմանագրի ժամկետը, և Ալեքսանդեր Նիլը հեռացավ ուելսական ակումբից[10]։

Ուելսի մայրաքաղաքում անցկացրած վեցուկես տարվա ընթացքում շոտլանդացին «ծիծեռնակների» կազմում անցկացրել է 234 խաղ՝ դառնալով «Նինիան Պարկի» հանրության սիրելիներից մեկը։

«Իպսվիչ Թաուն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 2007 թվականի հուլիսի 16-ին Նիլը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Իպսվիչ Թաունի» հետ[11]։ «Պորտման Ռոուդ» հասնելուն պես Ալեքսանդերն անմիջապես դարձավ «կապույտների» հիմնական դարպասապահը։ «Իպսվիչում» դարպասապահի դեբյուտը կայացել է օգոստոսի 11-ին, երբ շոտլանդացիները հանդիպեցին «Շեֆիլդ Ուենդսեյին»[12]։

2008 թվականի հունվարի 30-ին Ալեքսանդերը տեղափոխվել է «Ռեյնջերս» ակումբ, որի հետ ստորագրել է համագործակցության մասին համաձայնագիր երեքուկես տարվա համար[13]։

Փետրվարի 3-ին Ալեքսանդերն առաջին անգամ դաշտ է դուրս եկել «Ռեյնջերսի» կազմում՝ մասնակցելով պաշտոնական խաղի։ Գլազգոյի թիմի դարպասների մոտ Նիլը հայտնվել է ստիպված. Շոտլանդիայի գավաթի խաղարկության՝ «Ռեյնջերս»-«Հայբերնիան» խաղի 88-րդ րոպեին հեռացվել է ակումբի հիմնական դարպասապահ Ալլան Մակգրեգորը, ինչից հետո թիմի մարզիչ Սմիթ Ուոլթերն ակումբի ալժիրցի կիսապաշտպան Բրահմա Հենդմանիի փոխարեն դաշտ է դուրս բերել Ալեքսանդերին[14]։

Ապրիլի 16-ին Նիլը իր դեբյուտն է կատարել «Old Firm»-ում՝ հանդիպման 77-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Մաքգրեգորին[15]։ Ալլանի վնասվածքի պատճառով դառնալով թիմի հիմնական դարպասապահ՝ Ալեքսանդերն օգտվել է այդ շանսից՝ հիանալի անցկացնելով մրցաշրջանի ավարտը. նա օգնել է «Ռեյնջերսին» դառնալ Շոտլանդիայի գավաթակիր[16] և հասնել մինչև ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ Գլազգոյի թիմը զիջել է ռուսական «Զենիթին»[17]։

Հաջորդ ֆուտբոլային տարում Նիլը կրկին Մագրեգորին է զիջել դարպասապահի տեղը։ 2009 թվականի ապրիլին Ուոլթեր Սմիթը վստահել է դարպասապահի տեղը Ալեքսանդերին, քանի որ Ալլանը որակազրկվել էր Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից Շոտլանդիայի հավաքականի բազայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ դարպասապահն իր ակումբակից Բարի Ֆերգյուսոնի հետ նկատել են ալկոհոլ օգտագործելիս։ Ալեքսանդերը կրկին ապացուցեց, որ պատրաստ է ցանկացած պահի մտնել դաշտ, նա, ցուցադրելով վստահ խաղ, «Ռեյնջերսի» հետ «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունում և դառնալով ազգային գավաթի դափնեկիր[18]։

Հաջորդ մրցաշրջանում Նիլը կրկին անցկացրել է որպես Մակգրեգորիին փոխարինող[19]։ Այնուամենայնիվ նա մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին Լիգայի գավաթում, այդ թվում նաև եզրափակչի հաղթական խաղին ընդդեմ «Սենտ Միրենի»[20].

2010 թվականի հուլիսի 18-ին «Ռեյնջերսի»՝ «Queen of the South»-ի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում Նիլը պաշտպանել է իր թիմի հակառակորդի դարպասը։ Դա տեղի է ունեցել Դամֆրիսի թիմի դարպասապահ Նիլ Սքալիի վնասվածք ստանալուց հետո։ «Queen of the South»-ի գլխավոր մարզիչ Քեննի Բրենիգենը, այսպես է արտահայտվել այդ ոչ սովորական իրադարձության մասին։

Իրավիճակն, իհարկե, ստացվել է ոչ սովորական. Սքալին ստացել է վնասվածք, իսկ երրորդ պահեստային դարպասապահ մենք չունեինք, այդ պատճառով էլ մենք արդեն մտածում էինք դարպասի մոտ նշանակել դաշտային խաղացողներից մեկին։ Եվ ես հաճելիորեն զարմացա, երբ Ուոլտեր Սմիթը և Նիլ Ալեքսանդերն ինձ մոտ եկան և առաջարկեցին, որ «ջերսի» դարպասապահը պաշտպանի մեր դարպասը երկրորդ խաղակեսին։ Այս ժեստը սպորտի պրոֆեսիոնալիզմի բարձրակետն է[21][22]!

Նույն տարվա նոյեմբերի 4-ին դարպասապահը երկարաձգել է «Ռեյնջերսի» հետ համագործակցության պայմանագիրը ևս երեք տարով[23].

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 30-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մարտահրավերի գավաթ Լիգայի փլեյ օֆֆ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստենհաուսմյուիր 1996/97 5 −? 1 −? 6 −?
1997/98 36 −53 1 0 1 −5 1 −1 39 −59
Ընդհանուր 41 −53[3] 1 0 1 −5 2 −1[3] 0 0 0 0 45 −59[3]
Լիվինգստոն 1998/99 21 −19 5 −5 26 −24
1999/00 13 −16 13 −16
2000/01 26 −22 3 −1 1 0 5 −4 35 −27
Ընդհանուր 60 −57 8 −6 1[24] 0 5 −4 0 0 0 0 74 −67
Կարդիֆֆ Սիթի 2001/02 46 −50 4 −5 1 −1 2 −3 53 −59
2002/03 40 −36 4 −7 1 −1 3 0 48 −44
2003/04 25 −33 25 −33
2004/05 17 −16 2 −4 19 −20
2005/06 46 −59 1 −2 1 0 48 −61
2006/07 39 −42 2 −4 41 −46
Ընդհանուր 213 −236 11 −18 5 −6 0 0 5 −3 0 0 234 −263
Իփսվիչ Թաուն 2007/08 29 −37 1 −1 1 −3 31 −41
Ընդհանուր 29 −37 1 −1 1 −3 0 0 0 0 0 0 31 −41
Ռեյնջերս 2007/08 8 −8 4 −3 3 −2 15 −13
2008/09 11 −7 2 0 1 −1 14 −8
2009/10 5 −6 4 −2 9 −8
2010/11 1 −1 4 −4 2 −1 7 −6
2011/12 1 −1 1 −3 2 −4
2012/13 31 −24 4 −3 4 −3 3 −3 42 −33
Ընդհանուր 57 −47 10 −6 14 −13 3 −3 0 0 5 −3 89 −72
Ընդհանուր կարիերայում 400 −430[3] 31 −31 22 −27 10 −8 5 −3 5 −3 473 -502[3]

Շոտլանդիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից մինչև 1999 թվականն Ալեքսանդերը պաշտպանել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի գույները՝ նրա կազմում անցկացնելով 5 խաղ։

Ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2002 թվականին, բայց այդ ժամանակ չի խաղացել[25]։

2006 թվականի մարտի 1-ին դարպասապահը  առաջին անգամ պաշտպանել է Շոտլանդիայի դարպասը՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Կրեյգ Գորդոնին[26]։ Նույն տարվա մայիսին Ալեքսանդերը մասնակցել է Kirin Cup մրցաշարին, որտեղ խաղացել է Բուլղարիայի և Ճապոնիայի դեմ։

Խաղերն ու բաց թողած գոլերը Շոտլանդիայի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 3 խաղ / 2 բաց թողնված գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա «Լիվինգստոն»

  • Շոտլանդիայի ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի հաղթող – 2000/01
  • Շոտլանդական ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող – 1998/99
  • Մարտահրավերի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2000/01

Շոտլանդիա «Ռեյնջերս»

  • Շոտլանդիայի չեմպիոն(3) – 2008/09, 2009/10, 2010/11
  • Շոտլանդական ֆուտբոլի լիգայի երրորդ դիվիզիոնի հաղթող – 2012/13
  • Շոտլանդիայի գավաթակիր (2) – 2007/08, 2008/09
  • Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (2) – 2009/10, 2010/11
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2007/08
  • Շոտլանդիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008/09

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հնարավոր է՝ տվյալները լինեն ոչ ստույգ, 1996/97 մրցաշրջանում Ալեքսանդերի բաց թողած գնդակների վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով
  4. Livingston 1 — 0 Partick(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  5. «Cardiff sign keeper» BBC Sport (28 May 2001) (անգլ.)
  6. Cardiff 1 — 0 Wycombe(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  7. «Alexander rejects Cardiff offer» BBC Sport (10 December 2006) (անգլ.)
  8. «Alexander given Cardiff ultimatum» BBC Sport (11 March 2007) (անգլ.)
  9. Cardiff 0 — 1 Sunderland(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  10. «Bluebirds exit saddens Alexander» BBC Sport. 12 May 2007. (անգլ.)
  11. «Ipswich sign goalkeeper Alexander» BBC Sport (17 July 2007) (անգլ.)
  12. Ipswich 4 — 1 Sheff Wed(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  13. «Rangers sign Ipswich goalkeeper». BBC Sport. 2008 թ․ հունվարի 30. (անգլ.)
  14. «Hibernian 0–0 Rangers». BBC Sport. 2008 թ․ փետրվարի 3. (անգլ.)
  15. Celtic 2 — 1 Rangers(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  16. Queen of Sth 2 — 3 Rangers(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  17. Zenit 2 — 0 Rangers(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  18. Rangers 1 — 0 Falkirk(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  19. «Alexander treated harshly - Smith». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 16. (անգլ.)
  20. «Rangers' Allan McGregor set to be on cup final bench». BBC Sport. 2010 թ․ մարտի 20. (անգլ.)
  21. «Keeper problems for Kenny», www.qosfc.com(չաշխատող հղում) (անգլ.)
  22. «Queen of the South 0 — 1 Rangers», Graham Crofts on www.qosfc.com Արխիվացված 2010-07-31 Wayback Machine (անգլ.)
  23. «Neil Alexander signs new Rangers deal». bbc.co.uk. 2010 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին. (անգլ.)
  24. soccerbase.com կայքում որպես «Լիվինգստոնի» կազմում անցկացրած խաղեր նշված են երկու խաղեր Լիգայի գավաթում։
  25. «Alexander earns Faroes place» BBC Sport. 27 August 2002. (անգլ.)
  26. «Scotland 1-3 Switzerland» BBC Sport. 1 March 2006. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Ալեքսանդեր» հոդվածին։