Նիկա ռուս.՝ Ника | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | 2022 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլիսա Կուզմինա |
Սցենարի հեղինակ | Վասիլիսա Կուզմինա |
Դերակատարներ | Ելիզավետա Յանկովսկայա, Աննա Միխալկովա և Վիտալիա Կոռնիենկո |
«Նիկա» (ռուս.՝ «Ника»), ռեժիսոր Վասիլիսա Կուզմինայի ռուսական ֆիլմը, կենսագրական դրամա բանաստեղծուհի Նիկա Տուրբինայի մասին[1][2][3][4]։ Այն թողարկվել է լայն վարձույթում 2022 թվականի մայիսի 19-ին[5][6]։ Իրավատերերի արգելքի պատճառով ֆիլմում չեն օգտագործվել Տուրբինայի բանաստեղծություններ։
1980-ական թվականներին հրաշամանուկ Նիկան շրջել է ԽՍՀՄ-ում՝ կարդալով իր տխուր բանաստեղծությունները։ Բայց նա մեծացել է և 27 տարեկան հասակում գալիս է այն եզրակացության, որ այլևս չի կարող ստեղծագործել։ Մեծահասակ Նիկան տառապում Է ալկոհոլիզմից և ցանկանում է ինքն իրեն հասկանալ։ Եվ հանկարծ նրա կյանքում հայտնվում է Իվանը, որը նրան բարեկեցության հույս է տալիս[7]։
Դերասան | Դեր |
---|---|
Ելիզավետա Յանկովսկայա | Նիկա Տուրբինա |
Աննա Միխալկովա | Մայա Անատոլևնա Նիկանորկինա, Նիկայի մայրը |
Վիտալիա Կորնիենկա | Նիկան մանկության տարիներին |
Իվան Ֆոմինով | Իվան, բարմեն |
Իվան Բրովին | Ռոմա |
Եվգենի Սանգաջիև | Իգոր, գործարար |
Իվան Ագապով | Վալենտին, Իվանի հայրը |
Նատալյա Վդովինա | Ռաիսա Կոնստանտինովնա, Իվանի մայրը |
Իվան Մակարևիչ | Լարիկ |
Նիկոլայ Դենիսով | Եվգենի Եվտուշենկո |
Ռուսական մամուլում Ֆիլմը դրական գնահատականներ է ստացել[8], հատկապես քննադատները նշել են Լիզա Յանկովսկայայի լավ խաղը։ Ֆիլմը դրական է գնահատվել «Искусство кино»[9], «Ռոսիյսկայա գազետա»[10], Ֆորբս[11] պարբերականներում։ Սակայն եղել են նաև ոչ միանշանակ արձագանքներ, օրինակ՝ «Լիտերատուրնայա գազետա»[12] և «7 дней»[13] հրատարակություններում։
|