Նիկո Թերհո (անգլ.՝ Niko Terho, փետրվարի 3, 1996(1996-02-03), Բարբադոս), բարբադոսաֆիննական ծագմամբ դերասան։
Տերհոն մեծացել է Բարբադոսում, նրա մայրը բարբադոսցի է, իսկ հայրը՝ ֆինն։ Նա Բարբադոսի Սուրբ Միքայելի անվան դպրոցի շրջանավարտ է[1]։ 18 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական արվեստով զբաղվելու համար, որտեղ սովորել է Ուիլյամ Էսպերի ստուդիայում[1]։
Առավել հայտնի է դարձել 2020 թվականին «Ինչ-որ բան Հարրիի մասին» ռոմանտիկ կատակերգությունում ունեցած իր դերով[2]։ 2022 թվականին միացել է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի 19-րդ եթերաշրջանի դերասանական կազմին և կատարել է Դերեկ և Ամելիա Շեփերդների զարմիկի՝ Լուկաս Ադամսի դերը[3][4]։