Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1750[1] |
Ծննդավայր | Fontenoy-le-Château |
Մահացել է | նոյեմբերի 16, 1780[2][3] (29 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[2] |
Գերեզման | Église Saint-Pierre-aux-Bœufs de Paris և Cimetière de Clamart |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
![]() |
Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր (ֆր.՝ Nicolas Joseph Laurent Gilbert, դեկտեմբերի 15, 1750[1], Fontenoy-le-Château - նոյեմբերի 16, 1780[2][3], Փարիզ[2]), ֆրանսիացի բանաստեղծ, ծնվել է Ֆոնտենուա-լե-Շատոյում, Վոգեզներ, Լոթարինգիա:
Դոլ քոլեջում ուսումն ավարտելուց հետո՝ նա որոշ ժամանակ նվիրվել է Նենսիում կիսաուսումնական, կիսագրական կյանքին, բայց 1774 թվականին ուղևորվել է դեպի մայրաքաղաք։ Լինելով հանրագիտարանագետների հակառակորդ և Լյուդովիկոս XV-ի պանեգիրիստ՝ նա զգալի թոշակներ է ստացել։ Նա մահացել է Փարիզում 1780 թվականին ձիուց ընկնելու հետևանքով։
Նրա մեկ կամ երկու ստեղծագործությունների երգիծական ուժը, ինչպիսիք են «Իմ ներողությունը» (1778թ․) և «XVIII դարը» (1775թ․), միայն բավարար կլիներ նրա համբավը պահպանելու համար, որն էլ հետագայում ավելի են բարձրացրել ժամանակակից գրողները, որոնք, ինչպես Ալֆրեդ դը Վինյին իր «Ստելլո»-ում (գլուխ 7-13) նրան իր փիլիսոփայական հակառակորդների չարության զոհ է համարել։ Նրա ամենահայտնի չափածո ստեղծագործություններն են «Երգեր կրկնօրինակված մի քանի սաղմոսներից»-ը, որը սովորաբար կոչվում է «Հրաժեշտ կյանքին»:
Նրա այլ գործերից կարելի է նշել «Դարիուսի և Էրիդամի ընտանիքները․ պարսկական պատմություն» (1770 թ.), «Հեղինակների կարնավալը» (1773 թ.), «Նոր և հայրենասիրական երգեր» (1775թ․): Ժիլբերի «Ամբողջական աշխատանքներ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1788 թվականին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր» հոդվածին։ |
|