Քաղաքացիությունը | Սերբիա | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1994[1][2] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բոգատիչ, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | |||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 15.11.2018: |
Նիկոլա Նինկովիչ (սերբ.՝ Никола Нинковић, դեկտեմբերի 19, 1994[1][2], Բոգատիչ, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Ասկոլի» ակումբի կիսապաշտպան։
Նիկոլա Նինկովիչը Բելգրադի «Պարտիզան» ակումբի սան է։ 2012 թվականի մարտի 31-ին՝ «Ռադ» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Սերբիայի առաջնությունում[3]։ Իր նորամուտային մրցաշրջանում Նիկոլա Նինկովիչը դարձել է երկրի չեմպիոն։ Օգոստոսի 11-ին՝ «Բորչա» ակումբի դեմ խաղում Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Պարտիզանի» կազմում[4]։ Ակումբի կազմում նա ևս երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ 2016 թվականի սկզբին տեղափոխվել է իտալական «Ջենոա», բայց խաղային պրակտիկա ստանալու համար միանգամից վարձավճարով ուղարկվել է «Կիևո»։ Ապրիլի 20-ին՝ «Ֆրոզինոնե» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտն իտալական Սերիա A-ում[5]։ Նույն թվականի ամռանը Նիկոլան վերադարձել է «Ջենոա»։ Հոկտեմբերի 2-ին «Բոլոնյայի» դեմ խաղում կատարել է նորամուտը թիմի հիմնական կազմում[6]։ Հոկտեմբերի 25-ին «Միլանի» դեմ խաղում Նիկոլա Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Ջենոայի» կազմում[7]։
2017 թվականի ամռանը Նիկոլա Նինկովիչը վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»։ Սեպտեմբերի 9-ին՝ «Պալերմոյի» դեմ խաղում կատարել է նորամուտը իտալական Սերիա B-ում[8]։ Սեպտեմբերի 16-ին «Ասկոլիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլն «Էմպոլիի» կազմում[9]։
2018 թվականի ամռանը Նինկովիչը տեղափոխվել է «Ասկոլի»։ Օգոստոսի 26-ին «Կոզենցայի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[10]։ Սեպտեմբերի 25-ին կայացած «Սաերնիտանա» ակումբի դեմ խաղում Նիկոլա Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Ասկոլիի» կազմում[11]։
2011 թվականին Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում Նիկոլա Նինկովիչը մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որ անցկացվել է Սերբիայում։ Մրցաշարում նա մասնակցել է Սնգլիայի[12] ու Ֆրանիայի[13] հավաքականների դեմ խաղերին։
2012 թվականին Սերբիայի պատանեկան (մինչև 19 տարեկաններ) հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանն Էստոնիայում։ Մրցաշարում մասնակցել է Խորվաթիայի[14] և Անգլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։ Անգլիացիների դեմ խաղում Նինկովիչը գոլ է խփել։