Նիկոլա Սիմիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1934 |
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 9, 2014 (80 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Yugoslav Drama Theatre? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նիկոլա Սիմիչ (սերբ.՝ Никола Симић / Nikola Simić, մայիսի 18, 1934, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 9, 2014, Բելգրադ, Սերբիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության սերբ-հարավսլավացի դերասան։
Նիկոլա Սիմիչը ծնվել է 1934 թվականին Բելգրադում։ Դեռևս պատանի տարիքում խաղացել է դպրոցի թատրոնում։ Ավարտել է Բելգրադի Դրամատիկական արվեստի ֆուկուլտետը։ Առաջին դերը խաղացել է ուսանողական տարիներին՝ 1957 թվականին, Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում։ 1959-2014 թվականներին անընդմեջ հանդես է եկել այդ թատրոնի բեմից։ Խաղացել է «Ռևիզոր», «Մորեխներ», «Լցոնված դդմիկներ», «Մրցավազքի մեծ մեքենան» ներկայացումներում։ Առավել հայտնի է «Լուն ականջում» ներկայացումով, որն առաջին անգամ խաղացել է 1971 թվականի հունիսի 7-ին և 40 տարիների ընթացքում խաղացել է 2000 անգամ[1]։
Սիմիչի ձայնը հնչում է տարբեր մուլտֆիլմերում (մասնավորապես՝ «Նինջա - կրիաներ», «Փոխակերպվող խաղալիքներ»)։
Մահացել է 2014 թվականին Բելգրադում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սիմիչ» հոդվածին։ |
|