Նիկոլայ Գիկալո | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 8 (20), 1897 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 25, 1938 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Պարգևներ | |
Նիկոլայ Գիկալո (ռուս.՝ Никола́й Фёдорович Гика́ло, մարտի 8 (20), 1897, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Քաղաքացիական պատերազմի մասնակից։ Կոմկուսի անդամ (1917)։ Մտել է ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատուկ եռյակի կազմի մեջ։
Ազգությամբ ուկրաինացի է։ 1915 թվականին ավարտել է Թբիլիսիի ռազմա-բուժական դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, պարգևատրվել է Գեորգիևյան խաչով։ 1918-1927 թվականներին Կովկասում կատարել է Կուսակցական աշխատանք։ 1927-1928 թվականներին եղել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Միջինասիական բյուրոյի անդամ, 1929-1930 թվականներին` Ուզբեկստանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, այնուհետև` Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար (1929 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1930 թվականի օգոստոս)։ 1930-1931 թվականներին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի կազմբաշխման բաժնի վարիչի տեղակալ, 1931 թվականից` ՀամԿ(բ)Կ ՄՔԿ Մոսկովյան կոմիտեի քարտուղար, 1932 թվականի հունվարի 29-ից մինչև 1937 թվականի մարտի 18-ը` Բելառուսիայի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1937 թվականից` ՈւԿ(բ)Կ Խարկովի մարզկոմի և քաղկոմի առաջին քարտուղար[1][2]։ Այդ ժամանակահատվածը նշանավոր է նրանով, որ նա մտնում է ԽՍՀՄ ՆԳԺԿ հրաման № 00447 30.07.1937 թ. հրամանով ստեղծված եռյակների կազմի մեջ և ակտիվորեն մասնակցում ստալինյան ճնշումներին։ ՀամԿ(բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1930-1934)։ ՀամԿ(բ)Կ կենտկոմի անդամության թեկնածու (1934-1937)։
1937 թվականի հոկտեմբերի 11-ին ձերբակալվել է։ 1938 թվականի ապրիլի 25-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի Ռազմական Կոլեգիայի որոշմամբ դատապարտվում է մահապատժի և նույն օրը գնդակահարվում։ 1955 թվականի սեպտեմբերի 2-ին հետմահու արդարացվում է կուսակցական կարգով ԽՄԿԿ Կենտկոմին կից վերահսկիչ կոմիտեի կողմից (КПК при ЦК КПСС):