Նիկոլայ Ժուրավսկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | kayaker, քաղաքական գործիչ և կանոեի թիավար |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 8, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Chircăiești, Căușeni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ՝ | 75 կիլոգրամ[1] |
Նիկոլայ Ժուրավսկի (օգոստոսի 8, 1964, Chircăiești, Căușeni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի կանոիստ, որը երեք օլիմպիական մրցանակ է նվաճել իր թիմակից Վիկտոր Ռենեյսկու հետ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988)։
Ներկայումս գլխավորում Է Մոլդովայի Հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեն։
Թիավարել է 14 տարեկանում, առաջին մարզիչը Պավել Կադնիկովն էր (1978 թվականից)։ 1983 թվականից մարզվել է Ալեքսանդր Կիրպիչենկոյի ղեկավարությամբ։
Սեուլում կայացած Օլիմպիական խաղերում նա նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ժուրավսկին ընդհանուր առմամբ 8 ոսկե մեդալ է նվաճել կանոեի թիավարության աշխարհի առաջնություններում, ինչպես երկուսում, այնպես էլ քառյակում։ Այնուամենայնիվ, Ժուրավսկին և Ռենեյսկին չեն ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում 1992 թվականի Օլիմպիական խաղերում։ Այդ պատճառով Ժուրավսկին համաձայնել է հանդես գալ Ռումինիայի դրոշի ներքո, սակայն մեդալ դա նրան չի բերել։ 1996 թվականի Օլիմպիական խաղերում նա և Ռենեյսկին ներկայացրել են Մոլդովան և նվաճել արծաթե մեդալ, որը դարձել է անկախ Մոլդովայի առաջին օլիմպիական պարգևը։
2001 թվականին Ժուրավսկին դառնում է մոլդովական Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում նա արդեն երրորդ ժամկետն է անընդմեջ[2]։
Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով (1988) և Հանրապետության շքանշանով (1996)։
|