Նիկոլայ Մարտինով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1815 |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1875 (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, bretteur, սպա, բանաստեղծ և արձակագիր |
Ծնողներ | հայր՝ Solomon Martynov? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նիկոլայ Մարտինով (ռուս.՝ Николай Соломонович Мартынов, հոկտեմբերի 9, 1815, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 25, 1875, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), պաշտոնաթող մայոր, ով մենամարտի ժամանակ սպանել է Միխայիլ Լերմոնտովին։
Մարտինովների հարուստ տոհմի ներկայացուցիչ, ում պատկանում է մերձմոսկովյան Մարտինովո Զնամենսկի կալվածքը։
Քաղաքային խորհրդական Միխայիլ Մարտինովի (մահացել է 1839 թ. ) և նրա կնոջ Ելիզավետա Միխայլովնայի որդին է։ Մարտինովների ընտանիքը մեծ էր, չորս տղա և չորս աղջիկ։ Մարտինովի զարմիկը պատմական վեպերի հեղինակ Միխայիլ Զագոսկինն է։
Նիկոլայ Մարտինովը ստացել է հիանալի կրթություն, շատ կարդացած մարդ էր, և վաղ երիտասարդ տարիքում գրում էր բանաստեղծություններ։ Նա գրեթե Լերմոնտովի հետ միաժամանակ ընդունվեց յունկերների դպրոց, որտեղ եղել է բանաստեղծի ընկերը սուսերամարտի ժամանակ։ Որոշ ժամանակ ծառայելով հեծելազորային գնդում, 1837 թվականին Մարտինովը կամավոր մեկնել է Կովկաս և Կուբանի համար մասնակցել կովկասյան ջոկատի արշավախմբին։ Պարգևատրվել է Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով։ Լերմոնտովի հետ վիճաբանության պահին ունեցել պաշտոնաթող մայորի կոչում։ Մարտինովի բանաստեղծությունները և արձակ գեղարվեստական ստեղծագործությունները քիչ են։