Նիկոլայ Շուստով ռուս.՝ Николай Семёнович Шустов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1834 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1868 (33 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
Նիկոլայ Սեմյոնովիչ Շուստով (ռուս.՝ Никола́й Семёнович Шу́стов, դեկտեմբերի 29, 1834, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1868, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից։
Նկարչական կրթությունը ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ընդունակությունների շնորհիվ արժանացել է պրոֆեսորների ուշադրությանը։ 1856 թվականին նա ստացել է 2-րդ կարգի արծաթե մեդալ բնօրինակից գեղանկարի համար, իսկ հաջորդ տարի արժանացել է նույնպիսի մեդալի բնօրինակի նկարի համար, ինչպես նաև առաջին կարգի արծաթե մեդալի՝ բնօրինակից էտյուդի համար։ 1858 թվականին Շուստովը երկրորդ կարգի ոսկե մեդալ ստանալու համար ակադեմայի խորհրդին է ներկայացրել իր ծրագրային նկարը՝ «Յոհան III-ը մերժում է թաթարական լուծը՝ պատռելով խանի նկարը և հրամայելով սպանել դեսպաններին» (ռուս.՝ «Иоанн III свергает татарское иго, разорвав изображение хана и приказав умертвить послов»): Այս նկարի համար Շուստովն արժանացել է Ակադեմիայի շնորհակալությանը և 1861 թվականին պարգևատրվել է երկրորդ կարգի ոսկե մեդալով։
Երկու տարի անց Շուստովին ակադեմիայի այլ աշակերտների հետ միասին առաջարկվել է առաջին կարգի ոսկե մեդալ ստանալու համար ստեղծել «Վալգալայի» սյուժեով նկար, Վալգալլա, բայց նա հրաժարվել է և Իվան Կրամսկոյի, Կոստանտին Մակովսկու և «տասնչորսի խռովության» մյուս 11 մասնակիցների հետ հեռացել է ակադեմիայից՝ ստանալով դասային նկարչի կոչում։ Երիտասարդ արվեստագետները կազմակերպել են «ռուս նկարիչների արտելը», որտեղ Շուստովն աշխատել է մինչև իր մահը։ 1865 թվականի ցուցահանդեսին ուշադրության է արժանացել Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Միխայիլ Կորսակովի դիմանկարը՝ ստեղծված Շուստովի կողմից, և Գեղարվեստի ակադեմիան այս դիմանկարի համար նրան շնորհել է պատմական գեղանկարչության ակադեմիկոսի կոչում։ Կորսակովի դիմանկարից բացի Շուստովն ստեղծել է նաև այլ նշանակալի դիմանկարներ, իսկ փոքրաթիվ նկարներից հայտնի են «Արքայազն Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանովի թագադրումը» և «Իոհան Ահեղը իր կողմից սպանված որդու դագաղի մոտ» նկարները։
Նիկոլայ Շուստովը մահացել է Պետերբուրգում 1869 թվականի փետրվարի սկզբին[1]։
![]() |
Շուստովը ընկերների շրջանում համարվել է մեծ տաղանդ, նրանից մեծ սպասելիքներ ունեին։ Նա եղել է անսովոր գեղեցիկ թխահեր չափազանց արտահայտիչ սև աչքերով և հանճարեղ բարձր ու լայն ճակատով։ Չէր կարելի մտածել ավելի կատարյալ արտաքին նկարչի համար։ Դժբախտաբար, արիստոկրատական բուռն երիտասարդությամբ նա փչացրել էր իր առողջությունը, հոգեկան հիվանդություն ձեռք բերել և շուտով մահացել՝ թողնելով երիտասարդ կնոջը։ - Իլյա Ռեպին, «Далёкое близкое»[2]։
|
![]() |
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շուստով» հոդվածին։ |
|