Նիկոլայ Պոգոդին

Նիկոլայ Պոգոդին
ռուս.՝ Погодин Николай Фёдорович
Ծնվել էնոյեմբերի 3 (16), 1900[1]
ԾննդավայրԳունդորովսկ ավան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1962(1962-09-19)[1][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունլրագրող, գրող, դրամատուրգ և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԶավակներOleg Stukalov?

Նիկոլայ Ֆեոդորովիչ Պոգոդին (Ստուկալով) (նոյեմբերի 3 (16), 1900[1], Գունդորովսկ ավան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1962(1962-09-19)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դրամատուրգ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1949)։ «Պրավդայի» շրջիկ թղթակից (1922-1932)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին հրատարակվել են նրա «Ալ առավոտ», «Կարմիր ծիլեր» ակնարկների ժողովածուները։ Կոլեկտիվ հերոսի կերպարից («Տեմպ», 1929, բեմ․ 1930) Պոգոդինն անցել է անհատական կերպարների ստեղծման («Պոեմ կացնի մասին», 1930, բեմ․ 1931, «Իմ բարեկամը», 1932, «Պարահանդեսից հետո», 1934 ևն), առաջին պիեսների ռեպորտաժային ինտոնացիայից «Արիստոկրատներ»-ի (1934) ֆաբուլային սրությանը։ «Հրացանավոր մարդը» (1937, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, համանուն կինոնկար, 1938), «Կրեմլի կուրանտները» (1940, բեմ․ 1942, նոր խմբ․ 1955, բեմ․ 1956), «Երրորդ պաթետիկը» (1958, բեմ․ 1959) եռերգությունը, որի կենտրոնում Լենինի կերպարն է, սոցիալիստական ռեալիզմի դրամատուրգիայի նշանակալի նվաճումն է (լենինյան մրցանակ, 1959)։ Գրել է նաև «Կուբանի կազակները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) կինոսցենարը, «Երբ կոտրվում են նիզակները» (1953) կատակերգությունը, «Պետրարկայի սոնետը» (1956) դրաման և այլ գործեր։

1950-ական թվականներին Պոգոդինը հատուկ հետաքրքրություն է դրսևորել խորհրդային երիտասարդության բարոյական կերպարի և խառնվածքի ուսումնասիրության նկատմամբ («Փոքրիկ ուսանողուհին», 1958, «Երկնագույն ռապսոդիա», 1961, պիեսներ, «Սաթե մանյակ», 1960, վեպը)։ Պոգոդինի շատ պիեսներ («Հրացանավոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկականը», «Կրեմլյան կուրանտներ» ևն) բեմադրվել են հայ թատրոնում։

Պոգոդինը, որպես դրամատուրգ, հրապարակախոս ու քննադատ, նշանակալից դեր է խաղացել սովետական թատրոնի զարգացման գործում։ Եղել է «Թատրոն» («Театр») հանդեսի գլխավոր խմբագիրը (1951-1960)։

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345