Նիկոլայ Տերտերյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
Երկիր | Դանիա |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 2001 (23 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան[1] |
Հասակ՝ | 182 սանտիմետր |
Նիկոլայ Տերտերյան (անգլ.՝ Nikolai Terteryan, հունիսի 19, 2001, Երևան, Հայաստան[1]), հայազգի դանիացի սիրողական բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս կիսամիջին և առաջին միջին քաշային կարգերում։ 2020-ականների Դանիայի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն (2023), Դանիայի բազմակի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (2022), միջազգային և ազգային սիրողական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր։
Նիկոլայ Տերտերյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 19-ին, Երևանում, ազգությամբ հայ է։ Մանուկ հասակում ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել Դանիա և դարձել Դանիայի հպատակություն ընդունած քաղաքացի, բոլոր մրցումներում ներկայացնում է Դանիայի բռնցքամարտի հավաքականը։
Բռնցքամարտով սկսել է զբաղվել մանկուց՝ ավագ եղբայրների հետ։ Իսկ արդեն 14 տարեկանում՝ 2015 թվականից, հանդես է եկել մինչև 52 կգ քաշային կարգում և հաղթել Դանիայի դպրոցականների ազգային առաջնությունում (մինչև 15 տարեկան)[2]։
2016 թվականի հունիսին մասնակցել է մինչև 52 կգ քաշայինների Եվրոպայի առաջնությանը (մինչև 17 տարեկան) Կապոշվարում (Հունգարիա), սակայն մրցումների 1/8 եզրափակիչում միավորներով (0:3) պարտվել է ռուս Իլյա Պոպովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության հաղթող[3]։
2018 թվականի ապրիլին Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում (Իտալիա) մինչև 60 կգ քաշային կարգում հասել է Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ (մինչև 19 տարեկան), որտեղ մրցավարների առանձին որոշմամբ պարտվել է ադրբեջանցի Նուրլան Սաֆարովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության հաղթող[4]։ Իսկ 2018 թվականի օգոստոսին հասել է աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ Բուդապեշտում (Հունգարիա) մինչև 60 կգ քաշային կարգում, որտեղ քառորդ եզրափակիչում միավորներով (0:5) պարտվել է հնդիկ բռնցքամարտիկ Անկիտ Խաթանին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության բրոնզե մեդալակիր[5]։
2019 թվականի սեպտեմբերին կրկին մասնակցել է Սոֆիայում (Բուլղարիա) կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մինչև 64 կգ քաշային կարգում, որտեղ մրցման երկրորդ նախնական փուլում միավորներով (0:5) պարտվել է բուլղարացի Ստիլիյան Խրիստովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության բրոնզե մեդալակիր[6]։
Նախ՝ 2020 թվականի մարտին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) մասնակցել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մինչև 63 կգ քաշային կարգի առաջին որակավորման մրցաշարին, որտեղ 1/16 եզրափակչի 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ հաղթել է կոսովցի Շպետիմ Բաջոկուին[7]]։ Բայց հետո մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսային պանդեմիայի, COVID-19-ի պատճառով և վերսկսվել է 2021 թվականի հունիսի սկզբին Փարիզում (Ֆրանսիա), որտեղ միաձայն որոշմամբ պարտվել է փորձառու բելառուս Դմիտրի Ասանովին մրցաշարի 1/8 եզրափակչում միավորներով (0:5)[8][9]։
2021 թվականի հունիսին մասնակցել է նաև մինչև 22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Ռոզետո դելյի Աբրուցիում (Իտալիա) մինչև 64 կգ քաշային կարգում, որտեղ միավորներով զիջել է փորձառու ֆրանսիացի Լունես Համրաուին (0:5)[10]։
2022 թվականի սկզբին Տերտերյանն արդեն Դանիայի հնգակի չեմպիոն էր և նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության «արծաթը»[11]։ Իսկ 2022 թվականի փետրվարին «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որը կայացել է Սոֆիայում (Բուլղարիա), մինչև 67 կգ քաշային կարգում դարձել է հաղթող, որտեղ եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ միավորներով (3:2) հաղթել է ղազախ բռնցքամարտիկ Դուլատ Բեկբաուովին[12][13]։
2022 թվականի մարտին դարձել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Պորեչում (Խորվաթիա) մինչև 67 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթելով ուելսցի բռնցքամարտիկ Իոան Կրոֆտին[14][15]։
2023 թվականի փետրվարին «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որը անցկացվել է Սոֆիայում (Բուլղարիա), մինչև 71 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր, որտեղ 1-ին ռաունդում ժամանակից շուտ պարտվել է փորձառու ուզբեկ Սայջամշիդ Ջաֆարովին[16][17], ով ի վերջո դարձել է այդ մրցաշարի հաղթող[18]։
2023 թվականի հուլիսի սկզբին դարձել է Կրակովում (Լեհաստան) III Եվրոպական խաղերի չեմպիոն մինչև 71 կգ[19] քաշային կարգում և ստացել 2024 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր[20], որտեղ միավորների մրցույթի 1/16 եզրափակիչում միաձայն որոշմամբ (5:0) հաղթել է պորտուգալացի բռնցքամարտիկ Դիոգո Դա Սիլվային[21], ապա 1/8 եզրափակչում միավորներով մրցավարների միաձայն որոշմամբ (5։ 0) հաղթել է իտալացի Սալվատորե Կավալիարոյին[22], քառորդ եզրափակչում միավորներով մրցավարների միաձայն որոշմամբ (5:0) հաղթել է ալբանացի Ալբան Բեքիրիին[23], կիսաեզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկ Թուղրուլհան Էրդեմիրին, ով մենամարտին չի ներկայացել[24], իսկ միավորների եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (4:1) հաղթել է փորձառու սերբ բռնցքամարտիկ Վահիդ Աբբասովին[25]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|