Նիկոլաս Բեդոս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1979[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կատակերգու, դերասան, դրամատուրգ, սցենարիստ, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
IMDb։ | ID 1267707 |
Նիկոլաս Սիմոն Բեդոս (ֆր.՝ Nicolas Bedos, ապրիլի 21, 1979[1][2], Նյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի կատակերգու, գրող, ռեժիսոր և դերասան։ Սցենարիստ և դերասան Գի Բեդոսի որդին, ճանաչում է ձեռք բերել 2004 թվականին, որպես դրամատուրգ։ 2013 թվականին, որպես երգիծաբան, միացել է Լորան Ռուչիի «On n'est pas couché» թոք շոուին, որը լքել է երկու տարի անց։ Առաջին ֆիլմը որում հանդես է եկել դա «Տեր և տիկին Ադելմաններ»-ն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին։ Այս ֆիլմի համար Նիկոլասը ստացել է Սեզար կինոմրցանակ[3][4]։
Նիկոլաս Բեդոսը ծնվել է 1979 թվականի ապրիլի 21-ին՝ Ֆրանսիայի Նևիլ սյուր Սեն համայնքում, մեծացել է հայտնի կատակերգու Գի Բեդոսի և պարուհի Մարիա Ներկայի ընտանիքում։ Փոքր տարիքում զբաղվել է նկարչությամբ, նվագել է դաշնամուր, իսկ տասնութ տարեկան հասակում աշխատանք է ստացել, որպես քարտուղար, «Canal+» հեռուստաալիքում։ Քսան տարեկանում Բեդոսը տառապել է դեպրեսիայով, բայց գրական գործունեության շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ ճգնաժամից։
Նիկոլասը և հայրը գրել են մի քանի պարոդիաներ և միասին ելույթ են ունեցել ամբողջ Ֆրանսիայում։ Այնուհետև Նիկոլասը գրել է իր առաջին պիեսը, որը բեմադրվել է Նիցցաի թատրոնում։ Նիկոլասը սկզբում կինոթատրոն է եկել որպես սցենարիստ՝ սցենար գրելով «Հաճելի խելագարություն» (2009) ֆիլմի համար։ Եվ միայն դրանից հետո, որպես դերասան հանդես է եկել «Չփոխել, չթողնել նորից անցնի» կինոնկարում։
2012 թվականին խաղացել է Ֆրեդերիկ Բեգլերի «Սերը տևում է երեք տարի» վեպի համանուն ֆիլմում և «Սերը օդում է» ֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է «Սերն առանց փոփոխությունների» մելոդրամայում` պատմություն, որը ներկայացնում է նախկին սիրահարների ճակատագրական հանդիպման մասին։
«Տեր և տիկին Ադելմաններ» ֆիլմը համարվում է Նիկոլասի ռեժիսորական դեբյուտը։ Ֆիլմում նա խաղացել է գլխավոր հերոսներից մեկի ամուսնու դերը, իսկ կնոջ դերը մարմնավորել է իր կինը՝ Դորիա Տիլիեն։
Նոյեմբերի 28-ին լույս է տեսել Նիկոլաս Բեդոսի «Հրաշալի դարաշրջան» դրամատիկական կատակերգությունը, որի գլխավոր հերոսը վերադառնում է անցյալ, որպեսզի կրկին ապրի այն օրը, երբ նա հանդիպել է իր կյանքի միակ սիրուն։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Ni reprise, ni échangée | Jean-Pierre | Հեռուստաֆիլմ, նաև գրող |
2011 | Bouquet final | Անտուան | Հեռուստաֆիլմ, նաև գրող |
2011 | Սերը տևում է երեք տարի | Անտուան | |
2012 | Սերը մատերի ծայրին | Gilbert Japy | |
2013 | Le Débarquement | Various | Հեռուստաշոու, նաև գրող |
2013 | Սերը օդում է | Անտուան | Նաև գրող |
2014 | Հեշտ ելք | Լուիս | |
2016 | L'Invitation | Լեո | |
2017 | Տեր և տիկին Ադելմաններ | Վիկտոր Ադելման | Ռեժիսոր, գրող և կոմպոզիտոր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Բեդոս» հոդվածին։ |
|