Նիկոլյա Բաշելյե ֆր.՝ Nicolas Bachelier | |
---|---|
Ծնվել է | 1487[1][2] |
Ծննդավայր | Առաս |
Վախճանվել է | 1556[1][3] |
Մահվան վայր | Թուլուզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ճարտարապետ և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | hôtel d'Assézat?, Hôtel de Bagis? և Château de Caumont? |
Զավակներ | Dominique Bachelier?[4] և Antoine Bachelier? |
Nicolas Bachelier Վիքիպահեստում |
Նիկոլյա Բաշելյե (ֆր.՝ Nicolas Bachelier, 1487[1][2], Առաս - 1556[1][3], Թուլուզ), ֆրանսիացի ճարտարագետ, քանդակագործ և գեոդեզիստ։ Թուլուզական ճարտարապետական դպրոցի հիմնադիր։
Իտալացու որդի է։ Հռոմում ուսումնասիրել է Միքելանջելոյի աշխատությունները և համարվել է Ֆրանսիայում՝ մասնավորապես Թուլուզում և նրա շրջակայքում, Վերածնունդի ոճի հիմնադիրներից մեկը։
Բաշելյեն քրտնաջան աշխատում էր Թուլուզում։ Այս քանդակագործի աշխատությունների թվին է պատկանում Ասսեզայի պալատը, որը դիրք գրավում է Բամբերգի ֆոնդի և Ծաղկային խաղերի ակադեմիայի նկարչական ձեռնարկներում, Կլեմանս Իզոռի շարունակական պոետիկ սովորությունում, ներկանյութերի թուլուզական վաճառականների Ֆրանսիայի առանձնատներում։ Նրան են վերագրում դեռ մինչ 1534 թվականը կառուցված Սեն-Սերեի մոտակայքի Մոնտալ ամրոցը, որի ֆրոնտոնները բակի Վերածննդի ոճով արված ճակատների ողջ հրաշագեղությամբ արված են դեռ Գոթիկայի կրաբբերի կողմից։
Նախագծել է նաև ինժեներ Լուի Պրիվայի (Louis Privat) հետ միասին, 1541 թվականից ղեկավարե է Թուլուզում Նոր կամրջի (Pont-Neuf) կառուցման պրոցեսը։ Այս շինվածքը, չնայած իր անվանը, քաղաքի կամուրջների մեջ ամենահինն է։ Կառուցման համար միջոցները գտել է Ֆրանցիսկ Առաջինը՝ ծանրաբեռնելով Թուլուզի բնակիչների հարկերը։ Կամրջի կանգնեցումը 1560 թվականին կանգնեցվել է կրոնական պատերազմների պատճառով։ 1632 թվականին, եր աշխատանքները վերջացան, Նոր կամրջի բացման արարողությանը անձամ ներկա էր Լյուդովիկոս XIV-ը։
1539 թվականին Բեշելյեն և իր կոլեգա Առնո Կազանովը Ֆրանցիսկ Առաջինին առաջարկեցին Թուլուզից մինչև Կարկասոն ձգվող ջրանցկի նախագիծը։ Թագավորը Լեոնարդո դա Վինչիի հետ արդեն քննարկել էր այդպիսի ջրանցքի հնարավոր կառուցումը։ Նախագծի հեղինակները նաև առաջարկեցին Գարոնով և գետին զուգահեռ ընթացող Գարոնի ջրանցքով, որը կապում է Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը, բեռնանավերի շարժումը։ Ֆրանցիսկ Առաջինը հաստատում է այդ նախագծերը։ Սակայն, հաշվարկների անսույգության պատճառով, նախագիծը չիրագործվեց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Բաշելյե» հոդվածին։ |
|