Նիկոլյա Դեմարե ֆր.՝ Nicolas Desmarest | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1725[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուլեն Դուի |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1815[4][5] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երկրաբան, հանրագիտական և աշխարհագրագետ |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Anselme Gaëtan Desmarest? |
Ստորագրություն | |
Nicolas Desmarest Վիքիպահեստում |
Նիկոլյա Դեմարե (ֆր.՝ Nicolas Desmarest,սեպտեմբերի 16, 1725[1][2][3][…], Սուլեն Դուի - սեպտեմբերի 28, 1815[4][5], Փարիզ[6]), ֆրանսիացի ֆիզիկոս և երկրաբան է։
Դեմարեն ուսումնասիրել է արդյունաբերության վիճակը ֆրանսիական տարբեր գավառներում, Իտալիայում, Հոլանդիայում և զբաղեցրել է գործարանային տեսուչի պաշտոն տարբեր տեղերում։ 1788 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մանուֆակտուրաների գլխավոր տեսուչ և տնօրեն։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ զրկվել է պաշտոնից և ձերբակալվել է։ Բայց Ֆրանսիական կայսրությունը նրան վերադարձրել է պաշտոնը։ Նրա գործունեությունը շատ արգասաբեր է եղել ֆրանսիական արդյունաբերության համար։ Նա շատ է գրել տեխնիկայի հարցերով։
Դեմարեն իր պաշտոնի բարդ պարտականությունների հետ մեկտեղ ժամանակ է գտել նաև երկրաբանական ուսումնասիրությունների համար, որոնց արդյունքները տեղ են գտել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի մեմուարներում։ Դեմարեն առաջինն է ուշադրություն դարձրել բազալտի ապարների հրաբխային ծագմանը։ Արժեքավոր է նրա Օվերնի հանքագիտական և երկրագիտական քարտեզը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Դեմարե» հոդվածին։ |
|