Նիկոլյա Ժեսկիեր ֆր.՝ Nicolas Ghesquière | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Comines[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ոճաբան և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Balenciaga[4] և Louis Vuitton[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | de.louisvuitton.com/deu-de/magazine/artikel/nicolas-ghesquiere# fr.louisvuitton.com/fra-fr/magazine/articles/nicolas-ghesquiere# us.louisvuitton.com/eng-us/magazine/articles/nicolas-ghesquiere# |
Nicolas Ghesquiere Վիքիպահեստում |
Նիկոլյա Ժեսկիեր (ֆր.՝ Nicolas Ghesquière, մայիսի 9, 1971[1][2], Comines[3]), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, 2013 թվականից ֆրանսիական Լուի Վիտոն նորաձևության տան կանացի գծի ստեղծագործական տնօրեն։
18 տարեկան հասակում ավարտելով դպրոցը՝ Ժեսկիերը հրաժարվել է գեղարվեստի դպրոցի տեղից, որպեսզի 1990-1992 թվականներին աշխատի որպես Ժան Պոլ Գոտյեի ընթերակա[5]։ Շարունակել է աշխատանքը Pôles-ում՝ մշակելով տրիկոտաժի գիծը, որին հաջորդել է տարբեր ընկերություններում, այդ թվում՝ Callaghan նորաձևության տանը, անհաջող նշանակումները։
Ժեսկիերը աշխատանք է ստացել Balenciaga-ում, որտեղ դիզայն է մշակել ասիական շուկայի համար[6]։ Balenciaga բրենդը 1972 թվականին ապրանքանիշի հիմնադիր Քրիստոբալ Բալենսիագայի մահից հետո ունեցել է ոչ մեծ ճանաչում։ Ժեսկիերը, իր իսկ խոսքերով, զբաղեցրել է «նորաձևությունում ամենավատ պաշտոնը»՝ Balenciaga լիցենզիայով մշակելով կոստյումներ և հուղարկավորության հագուստներ Ճապոնիայի համար։
1997 թվականին 25 տարեկան հասակում Ժեսկիերը անսպասելի դարձել է Balenciaga-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու[7]՝ ստանալով ստեղծագործական տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հոլանդացի նախորդը՝ Ջոզեֆ Թիմիստերը, չափազանց անհաջող ցուցադրությունից հետո հեռացվել էր աշխատանքից։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր ապրանքանիշի ողջ իմիջի համար՝ հագուստից և աքսեսուարներից մինչև խանութների դիզայն և գովազդ։ Նշանակումից հետո 1998 թվականի գարուն-ամառ հավաքածուի մշակման համար նա չորս ամսից պակաս ժամանակ է ունեցել[8]։
2002 թվականին Ժեսկիերը հետաքրքրվել է պոլեմիկայով, երբ նրան սկսել են մեղադրել մահացած դիզայներից գրագողության մեջ[9]։ Ժեսկիերը ստիպված է եղել խոստովանել, որ նա պատճենահանել է Սան Ֆրանցիսկոյի դիզայներ Կասիկ Վոնգից, որը մահացել էր 1990 թվականին[10]։ Վոնգի դիզայնը Native Funk & Flash տեղեկագրում հայտնվել էր 1974 թվականին[9]։ Ժեսկիերն ասել է․ «Ինձ շատ հաճելի է, որ մարդիկ նայում են իմ ոգեշնչման աղբյուրներին։ Դա այն է, ինչպես եմ ես աշխատում։ Ես միշտ ասել եմ, որ ուշադրություն եմ դարձնում վինտաժային հագուստին»[11]։
Balenciaga-ում Ժեսկիերը շուտով հայտնի է դարձել իր կոնտրաստի զգացմամբ։ Նրա աշխատանքը շուտով Balenciaga-ն դարձրել է քննադատների կողմից ընդունված նորաձևության տուն[7]։ Նրա ամենամեծ առևտրային հաջողությունն է դարձել Lariat պայուսակը՝ հյուսված բռնակներով և կայծաճարմանդով[12]։ Դիզայների նվիրվածության ասպեկտներից մեկը եղել է նրա հարգանքը Քրիստոբալ Բալենսիագայի ինքնատիպ դիզայներական կոնցեպցիաների նկատմամբ։ Սակայն, չնայած այն բանին, որ Balenciaga արխիվները պահվում էին Ժեսկիերի ատելյեում, նա կարողացել է փակ սենյակ մտնել ատելյեի սահմաններից դուրս գտնվող պահակի հետ հատուկ պայմանավորվածության շնորհիվ։ Balenciaga-ում աշխատելու տարիներին միշտ համագործակցել է միևնույն նկարիչների հետ, մասնավորապես՝ ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Գոնսալես Ֆոերսթերի, որը Ժեսկիերի հետ մշակել է Balenciaga-ի յուրաքանչյուր բուտիկի դիզայն[13] և ոճաբան Մարի Ամելի Սովեի հետ։ Բացի այդ, նա հիշատակել է դերասանուհի Շառլոտ Գենսբուրին որպես ընկերությունում աշխատելու ընթացքում ազդեցության աղբյուր։ Միևնույն ժամանակ նա տվել է մի քանի մոդելների կարիերայի մեկնարկը, այդ թվում՝ Քրիստին Լիլեգրենի[14]։
Gucci Group (PPR), ը 2001 թվականին գնել է Balenciaga-ն։ Ժեսկիերը որոշել է մնալ ընկերությունում և ընդլայնել Balenciaga-ն։ Ժեսկիերի հավաքածուներն ունեցել են նշանակալի առևտրային ազդեցություն, հատկապես այլ դիզայներների, այդ թվում՝ իր նախկին աշխատակիցների՝ Ժյուլիեն Դոսենի, Կամիլու Միքելի և Նատաշա Ռամսեյ Լեվիի վրա իր ազդեցության շնորհիվ[15]։ Balenciaga-ում 15 տարվա աշխատանքի ընթացքում Ժեսկիերին վերագրում են այն, որ նա օգնել է նորաձևության բրենդը դարձնել PPR մայր ընկերության ամենաարագ աճող և շահութաբեր բրենդներից մեկը[16]։ Այդ ընթացքում նա հավաքել է Փարիզում ամենամեծ արտադրական թիմը․ մինչև 30 մարդ դիզայն ստուդիաներում և մինչև 50՝ արտադրության ատիելյեում[13]։ 2012 թվականի նոյեմբերին PPR -ը հայտնել է նրա՝ Balenciagaից հեռանալու մասին[17]։
2013 թվականի նոյեմբերի 4-ին Ժեսկիերը Louis Vuitton-ի կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրենի պաշտոնում պաշտոնապես փոխարինել է Մարկ Ջեյկոբսին[7]։ Louis Vuitton-ի համար նրա առաջին դիզայններից որոշները կարմիր գորգի վրա առաջին անգամ ցուցադրել է դերասանուհի Ջենիֆեր Քոնելին[12]։ 2014 թվականի մարտի 5-ին Ժեսկիերը անցկացրել է LV բրենդի ներքո իր առաջին ցուցադրությունը[18]։ 2018 թվականին LVMH-ը երկարացրել է պայմանագիրը Ժեսկիերի հետ՝ որպես կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրեն[19]։
Լուի Վիտոն գալու պահից ի վեր Ժեսկիերը կանոնավոր ցուցադրել է իր մոդելները՝ ցուցադրություններ կազմակերպելով ճարտարապետական տեսարժան վայրերում, այդ թվում՝ Լուվրում՝ Փարիզում․ դա առաջին դեպքն էր, որ թանգարանը թույլ է տվել նորաձևության տանը այնտեղ ցուցադրություն կազմակերպել[20]։
Նա սկիններ է մշակել 2019 թվականի League of Legends խաղի կերպարների համար[21]։
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)