Նիկոլո Մելլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | իտալ.՝ Nicolò Melli |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 26, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Ակումբ՝ | Bamberg Baskets?, Pallacanestro Reggiana?, Olimpia Milano?, Վիկտորիա Լիբերտաս, Fenerbahçe Men's Basketball? և Italy men's national basketball team? |
Հասակ՝ | 205 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 107 կիլոգրամ և 100 կիլոգրամ[1][1] |
Նիկոլո Մելլի (իտալ.՝ Nicolò Melli, հունվարի 26, 1991, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, «Օլիմպիա Միլանո» ակումբի և Իտալիայի հավաքականի խաղացող։ Հանդես է գալիս ծանր հարձակվողի դիրքում, սակայն կարող է փակել կենտրոնականի դիրքը։ 2017 թվականին ընդգրկվել է Եվրալիգայի երկրորդ թիմում։
Մելլին իր խաղային կարիերան սկսել է 2007-08 մրցաշրջանում Իտալիայի երկրորդ դիվիզիոնի «Ռեգգանա» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Օլիմպիա» ակումբ։ 2011 թվականի մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սկավոլինիում», այնուհետև վերադարձել է «Օլիմպիա»։
2017 թվականի հուլիսի 8-ին Մելլին եռամյա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբախչե» ակումբի հետ[2]։
Մելլին հանդես է եկել Իտալիայի տարբեր տարիքների հավաքականներում։ 2011 թվականին մասնակցել է մինչև 20 տարեկան պատանիների հավաքականների Եվրոպայի առաջնությանը, որտեղ թիմը նվաճել է արծաթե մեդալներ։ 2013 թվականին Սլովենիայում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2015 թվականի սեպտեմբերին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոբասկետ 2015-ին[3]։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ անցկացրել է 78 հանդիպում, վաստակել 430 միավոր։
Նիկոլոյի մայրը նախկին պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի Ջուլի Վոլերտսենն է, ԱՄՆ քաղաքացի, 1984 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4]։
2010–11 | Միլանո | 10 | 0 | 11.0 | .375 | .300 | .667 | 2.4 | .2 | .3 | .4 | 3.3 | 1.9 |
2011–12 | 11 | 1 | 9.1 | .563 | .333 | .500 | 1.9 | .2 | .4 | .2 | 3.4 | 4.0 | |
2012–13 | 10 | 0 | 15.2 | .364 | .250 | .667 | 3.0 | 1.0 | .2 | .1 | 4.6 | 4.0 | |
2013–14 | 27 | 20 | 20.6 | .478 | .333 | .773 | 4.3 | .8 | .9 | .6 | 5.3 | 7.3 | |
2014–15 | 24 | 17 | 20.4 | .400 | .333 | .700 | 3.5 | .8 | 1.0 | .6 | 5.3 | 6.1 | |
2015–16 | Բամբերգ | 23 | 23 | 28.5 | .468 | .453 | .815 | 6.5 | 2.7 | .9 | .7 | 9.2 | 14.7 |
2016–17 | 30 | 30 | 28.8 | .502 | .434 | .740 | 7.4 | 2.3 | .7 | .7 | 11.5 | 16.7 | |
2017–18 | Ֆեներբախչե | 36 | 16 | 26.0 | .502 | .430 | .805 | 5.0 | 1.7 | .9 | .3 | 8.9 | 12.0 |
2018–19 | 36 | 34 | 25.3 | .435 | .385 | .816 | 4.1 | 1.6 | .9 | .6 | 7.3 | 9.3 | |
Ընդհանուր | 207 | 141 | 23.5 | .466 | .387 | .771 | 4.7 | 1.5 | .8 | .5 | 7.4 | 9.9 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Մելլի» հոդվածին։ |
|