Նիկոլոզ Ռաճվելի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Նիկոլոզ Ռաչվելի, (իսկական անունը՝ Նիկո Մեմանիշվիլի, մայիսի 15, 1979, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, խմբավար, Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար[1]։
Ծնվել է 1979 թվականի մարտի 15-ն։ Երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիայի բաժին), որն ավարտել է 2005 թվականին[2]։ 1999-2003 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտական ինստիտուտում։ Բազմաթիվ կոմպոզիցիաների, տարբեր ոճերի թատերական ներկայացումների, կինոֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի հեղինակ է։ Նիկոլոզ Ռաչվելին առաջին անգամ խմբավար է եղել տասը տարեկան հասակում։ Նրա անունը գրվել է «Մոլորակի նոր դեմքեր» գրքում։ 2001 թվականին Վրաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Պետական մրցանակի յուրահատուկ երաժշտության և թատերական ներկայացման համար։ Եղել է ղեկավարը վոկալ-գործիքային ստեղծագործությունների։ 2010 թվականին Խորվաթիայում տեղի ունեցած միջազգային թատերական փառատոնում լավագույն թատերական երաժշտության համար արժանացել է մրցանակի[3]։
|