Նիկոս Կունդուրոս

Նիկոս Կունդուրոս
Ծնվել էդեկտեմբերի 15, 1926(1926-12-15)[1]
ԾննդավայրԱյոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2]
Մահացել էփետրվարի 22, 2017(2017-02-22)[1][3] (90 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց[2]
ԵրկերՎիշապը և Մատաղահաս Աֆրոդիտեներ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
Ծնողներհայր՝ Իոսիֆ Կունդուրոս
Պարգևներ և
մրցանակներ

Նիկոս Կունդուրոս (հունարեն՝ Νίκος Κούνδουρος, դեկտեմբերի 15, 1926(1926-12-15)[1], Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2] - փետրվարի 22, 2017(2017-02-22)[1][3], Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, նկարիչ և մոնտաժոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոս Կունդուրոսը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 15-ին Կրետեում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Աթենքի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է կերպարվեստ և քանդակագործություն։ Հունաստանի ազատագրական պատերազմի տարիներին անդամակցել է ազգային ազատագրական բանակի «ԷԼԱՍ» զինվորական կազմակերպությանը։ Իր ձախակողմյան դիրքորոշման պատճառով Նիկոսը նորընտիր դիկտատուրային կառավարության կողմից աքսորվում է Մակրոնիսոս կղզի։

Աքսորից վերադառնալուց որոշ ժամանակ անց՝ 28 տարեկան հասակում, Նիկոսն իր առաջին քայլերն է անուն կինոմատոգրաֆիայի ասպարեզում։ Այս ոլորտում նա իր նորամուտը նշում է «Մաղիկի պոլիս» ֆիլմով[4], որտեղ նա միավորում է նեոնեալիզմ ազդեցությունն իր գեղարվեստական տեսակետի հետ։

Նիկոս Կունդուրոսն առավել հայտնի է որպես «Օ դրակոս» բարդ, նորարարական ֆիլմի հեղինակ։ Այդ ֆիլմը մեծ հեղինակություն է բերել հեղինակին Հունաստանում և Եվրոպայում՝ արժանանալով հունական և միջազգային բազմաթիվ կինոփառատոնների կարևոր մրցանակների։ Նրա 1963 թվականին լույս տեսած «Երիտասարդ Ափրոդիտեները» ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է արծաթե մրցանակի՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[5]։ Նիկոս Կունդուրոսը եղել է Մոսկվայի 14-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Νίκος Κούνδουρος: Ο τελευταίος μεγάλος Έλληνας σκηνοθέτης ξετυλίγει σαν ταινία την ιστορία της 86χρονης ζωής τουPhileleftheros, 2013.
  3. 3,0 3,1 3,2 Le cinéaste grec Nikos Koundouros est mort
  4. Նոր շրջանի հունական արտադրության ֆիլմերը greekreporter.com, 3 May 2011.
  5. «Բեռլին 1963։ Հաղթող անվանակարգեր». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոն, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.