Նիմմե (էստ․՝ Nõmme), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հարավարևմտյան շրջան։ Սահմանակից է Հաբերսթտի, Մուստամմե, Կեսկլին և Քրիստինե քաղաքային շրջաններին։ Մինչև 1940 թ.-ը Նիմմեն հանդիսանում էր առանձին քաղաք։ Քաղաքի այս շրջանը հայտնի է իր յուրահատուկ շինություններով, ինչի շնորհիվ հաճախ կոչվում է «Անտառային քաղաք»։ Այստեղ արտադրական ձեռնարկությունները գրեթե բացակայում են։ Նիմմեյում տեղակայված են չորս հիմնական դպրոց, երեք երաժշտական գիմնազիա, ժամանակակից շուկա, հիվանդանոց, դահուկավազքի երթուղի, բարոն ֆոն Գլենի զբոսայգին, որտեղ գտնվում է պատմական ամրոց, Տալլինի աստղադիտարանը և քանդակների հավաքածու։ Տալլինի այս շրջանի բնակչության գերակշիռ մասը էթնիկ էստոնացիներ են՝ 84,2%[2]։.
-
Նիմմեյի շուկան
-
Նիմմեյի կենտրոնական հատվածը
-
Շրջանի կանաչապատ նրբանցքներից
-
Երկաթգիծ
-
Բարոն ֆոն Գլենի ամրոցը
-
Նիմմեյի կենտրոնական հատվածը
-
Պանդոկ
-
Ճանապարհային շինարարություն
-
Երաժշտական դպրոց
-
Պասկուլա գետ