Նինա Արբորե | |
---|---|
Ի ծնե | ռումիներեն՝ Tamara Nina Arbore |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1889 |
Ծննդավայր | Տեկուչի, Tecuci County, Ռումինիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 7, 1942[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ, նեոիմպրեսիոնիզմ, ֆովիզմ, Fine Arts Union? և Salonul Oficial? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Նիկոլաե Վերմոնտ, Friedrich Fehr?, Angelo Jank? և Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ |
Ներշնչվել է | Անրի Մատիս |
Հայր | Զեմֆիր Արբորե-Ռալլի |
Nina Arbore Վիքիպահեստում |
Թամարա Նինա Արբորե (անգլ.՝ Tamara Nina Arbore, հոկտեմբերի 8, 1889, Տեկուչի, Tecuci County, Ռումինիայի թագավորություն - մարտի 7, 1942[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ և պատկերազարդող, հայտնի է իր նատյուրմորտներով։
Նինա Արբորեն ծնվել է 1889 թվականին, Տեկուչիում։ Նրա հայրը՝ Զեմֆիրի Արբորե Ռալլին և ավագ քույրը՝ Եկատերինա Արբորե Ռալլին, հայտնի քաղաքական ակտիվիստներ են եղել։ Նինա Արբորեն արվեստի առաջին դասերը ստացել է Նիկոլե Վերմոնտից, երբ սովորում էր Բուխարեստի հանրային դպրոցներում։ 1906 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է Ֆրիդրիխ Ֆեհրի և Անգելո Յանկի մոտ[2]։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, որտեղ աշխատանք է գտել Անրի Մատիսի ստուդիայում։
Բուխարեստ վերադառնալուց հետո բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Ընկերների՝ Ցեցիլիա Կուցեսեսկու-Շտորկի և Օլգա Գրեցենուի հետ միասին ստեղծել է "Grup al celor trei doamne" (Երեք լեդիների խումբ)[2] որպես հակակշիռ "Grupul celor patru" (Քառյակ խմբի), որ կազմում ներառված էին Նիկոլաե Տոնիցան, Ֆրանցիսկ Շիրատոն, Շտեֆան Դիմիտրեսկուն և Օսկար Հանը։ 1916 թվականին նրա խումբը Ռումինական թագավորական ընտանիքի աջակցությամբ դարձավ "Asociația femeilor pictore și sculptore" (Կին քանդակագործների և նկարիչների ընկերակցություն) հիմնադիրը։
Նինա Արբորեի նկարներից շատերը ձեռք է բերել հայտնի քննադատ, բանաստեղծ և արվեստի կոլեկցիոներ Ալեքսանդրու Բոգդան-Պիտեշտին, որը գրել է Նինա Արբորեի աշխատանքների մասին՝ դրանք համեմատելով դասական բյուզանդական արվեստի և Կվատրոչենտո ժամանակաշրջանի ստեղծագործությունների հետ։ 1929 թվականին Նինա Արբորեն Բարսելոնայի միջազգային ցուցահանդեսում արժանացել է առաջին կարգի մրցանակին[3]։
Նինա Արբորեի հեղինակությունը մեծացել է 30-ականների ընթացքում Cuvântul Liber ամսագրի համար կատարված սոցիալական-իրազեկման նկարազարդումների շարքով[3]։
Բացի կտավները, Նինա Արբորեն նկարազարդումներ է կատարել Կոնստանցայի Սուրբ Կոնստանտին և Ելենա եկեղեցու և Սինայայի Եղիա Թեզբացու եկեղեցում։ Տարիներ շարունակ նա մասնակցել է Բեսարաբիայի կերպարվեստի միության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին։ Նաև դասավանդել է Դեկորատիվ արվեստի ակադեմիայում[2]։ 1937 թվականին քրոջ մահապատժից հետո թողել է հասարակական կյանքը։ Մահացել է պատահարի հետևանքով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Արբորե» հոդվածին։ |
|