Նինա Պետուշկովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Нина Валерьевна Петушкова |
Մասնագիտացում | գեղասահորդուհի |
Երկիր | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինա |
Նինա Պետուշկովա (ռուս.՝ Нина Валерьевна Петушкова , մայիսի 18, 1992, Կիև, Ուկրաինա). ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 2009-2010 մրցաշրջանից հետո ավարտել է սիրողական կարիերան։
2008 թվականին Ռուսաստանի առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը, ինչ շնորհիվ էլ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ 17-րդն էր։
2008-2009 մրցաշրջանում Ռուսաստանի Գրան-Պրի «Cup of Russia»-ում անհաջող հանդես եկավ և զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում չորրորդն էր։ Քանի որ 2009 թվականի Եվրոպայի առաջնություններում կանանց մենասահքում Ռուսաստանն ուներ երկու տեղ, իսկ ոսկի և արծաթ նվաճած Ադելինա Սոտնիկովան և Ելիզավետա Տուկտամիշևան տարիքի պատճառով չէին կարող մասնակցել, ապա, ըստ մարզական սկզբունքի, Հելսինկիում երկիրը պետք է ներկայացներ Նինան։ Սակայն Գեղասահքի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է, որ Եվրոպայի առաջնություն է գնում Ալյոնա Լեոնովան[1]։ 2009 թվականին պատանիների կարգում Ռուսաստանի առաջնությանը Նինան ձախողեց` զբաղեցնելով միայն 18-րդ հորիզոնականը։ Այսպիսոն, նա չի ընտրվում մասնակցելու պատանիների կարգում Աշխարհի առաջնությանը։
Մրցումներ/Մրցաշրջան | 2005—2006 | 2006—2007 | 2007—2008 | 2008—2009 | 2009—2010 |
---|---|---|---|---|---|
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 17 | ||||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 11 | 9 | 2 | 4 | 14 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն պատանիների կարգում | 18[2] | ||||
Գրան-Պրի փուլեր. Cup of Russia | 6 | 10 |