Նիշան Դայմեր ծնունդով՝ Նշան Ծամոնիկյան (ծնվ․՝ հուլիսի 19, 1967(1967-07-19) կամ հունիսի 19, 1967(1967-06-19)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), միջազգային թեթև ատլետիկայի մրցույթներում Գերմանիան ներկայացրած մարմնամարզիկ՝ սպորտային քայլորդ[3]։ Մարզական կարիերայի ընթացքում ներկայացրել է Մյունխենի OSC մարզական ակումբը (գերմ.՝ OSC Münchener Sportclub)։ Նիշան Դայմերը ներկայացրել է Գերմանիան 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերում և 20 կմ սպորտային քայլքի մրցումներում գրավել է 15-րդ հորիզոնականը։ Մասնակցել է նաև 1995 թվականի աշխարհի թեթև ատլետիկայի չեմպիոնատին, որտեղ 20 կմ սպորտային քայլքի մրցումներում գրավել է 12-րդ տեղը[4][5]։