Տեսակ | կղզի |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղադրություն | Nishinoshima? |
Մասն է | Dōzen? |
Մակերես | {{{մակերես}}} կմ² |
Մեծագույն գագաթ | Takuhiyama? |
Անվանված է | արևմուտք |
Նիշինոշիմա (ճապ.՝ 西ノ島 նաև Նիշի-նո-Շիմա), Ճապոնական ծովում գտնվող Դոզեն կղզիներից մեկը[1]։ Այն Օկի կղզիների մեջ մեծությամբ երկրորդն է։
Կղզու տարածքը 55.97 կմ քառակուսի է, ունի մոտավոր 3400 բնակիչ։ Այն վարչականորեն ղեկավարում է Սիմանե պրեֆեկտուրայի Նիշինոշիմա քաղաքը։ Կղզու մեծ մասը սահմանակից է Դեիսեն Օկի ազգային պարկին։
Նիշինոշիման Հոնսյուից գտնվում է մոտ 65 կմ հյուսիս-արևելք։ Կղզին ծագմամբ հրաբխային է, ունի 117 կմ (73 մղոն) երկարությամբ խորը կտրտված ջրափնյա գիծ։ Ամենաբարձր կետը՝ Տակուհիյամա գագաթը, ծովի մակարդակից բարձր է 452 մետր[2]։ Արևմտյան ափում գտնվող Մատենգայի ժայռերը Ճապոնիայում ամենաբարձրն են (257 մետր)[3]։
Նիշինոշիմայի կլիման մերձարևադարձային մոսսոնային է՝ տաք ամառներով և սառը ձմեռներով։ Տարվա ընթացքում տեղումները առատ են։
Օկի կղզիները բնակեցվել են ճապոնական պալեոլիթի դարաշրջանից ի վեր, և հնագետները Ջոմոնից, Յայոյից, Կոֆունի ժամանակաշրջանի բազմաթիվ հնություններ են հայտնաբերել[4]։
Նիշինոշիման Նարայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես աքսորավայր, սակայն ավելի հայտնի է որպես Գոդայգո կայսեր աքսորավայր[5][6]։ Կղզին Էդոյի ժամանակաշրջանում Տոկուգավա սոգունատեի տիրապետության ժամանակ դարձել է Մացուե կայսրության հսկողության ներքո գտնվող հողամասերի մի մասը։
Մեյձիի հեղափոխությունից հետո Օկի կղզիները 1871 թվականին դարձել են Տոթթորի պրեֆեկտուրայի մասը, իսկ 1881 թվականին՝ Սիմանեի մասը[7]։
Կղզին 1904 թվականին բաժանված էր արևմուտքում գտնվող Ուրագո գյուղի և արևելքում գտնվող Կուրոկի գյուղի միջև։ Երկու մունիցիպալիտետները 1915 թվականին բաժանված էին միմյանցից ջրամբարով, որը կղզին 2 մասի էր բաժանում։ 1946 թվականի նոյեմբերին Ուրագոն դարձել է քաղաք և 1957 թվականին, միանալով Կուրոկիին, կազմել Նիշինոշիմա քաղաքը։ Կղզու 2 մասերը իրար են միացել 2005 թվականին կամուրջով։
Նիշինոշիման միացված է կանոնավոր լաստանավային ծառայությամբ Դոգո կղզու վրա գտնվող Սայիգո նավահանգստին։ Ուղիղ լաստանավային ծառայություն դեպի Ճապոնիայի մեծ կղզի չկա։
Կղզու տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության և առևտրային ձկնորսության վրա։ Սեզոնային զբոսաշրջությունը ևս մեծ դեր ունի տեղային տնեսության մեջ։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|