Նյարդահոգեբուժություն (անգլ.՝ neuropsychiatry), բժշկության ճյուղ, որը զբաղվում է նյարդային համակարգի հիվանդությունների հետ կապված հոգեկան խանգարումների դեպքերով։ Այն նախորդել է հոգեբուժության և նյարդաբանության ներկայիս առարկաներին, որոնք ուսուցանվում էին որպես մեկ գիտություն[1], սակայն հոգեբուժությունն ու նյարդաբանությունը հետագայում տարանջատվել են և հիմնականում սկսել են կիրառվել որպես առանձին գիտություններ։ Այնուամենայնիվ, նյարդահոգեբուժությունը դարձել է հոգեբուժության զարգացող ենթաճյուղ և նույնպես սերտորեն կապված է նյարդահոգեբանության և վարքային նյարդաբանության ոլորտների հետ։
Հաշվի առնելով ենթաճյուղերի միջև առկա զգալի ընդհանրությունները, վերջին տասնամյակում գիտական աշխարհում նկատվել են նյարդահոգեբուժության հետ կապված հետաքրքրություն ու քննարկումներ[2][3][4][5]։ Այս աշխատանքի մեծ մասը միտված է եղել նյարդաբանության և հոգեբուժության վերամիավորմանը՝ ստեղծելով գիտություն հոգեբուժության ենթաճյուղի մեջ և դրանից դուրս։ Օրինակ, Հարվարդի բժշկական քոլեջի նախկին դեկան, մասնագիտությամբ նյարդաբան պրոֆեսոր Ժոզեֆ Մարտինը, ամփոփել է վերամիավորման իր փաստարկը՝ ասելով․ «երկու ենթատեսակներիի տարանջատումը կամայական է և շատ հաճախ հիմնված է ոչ թե գիտականորեն ապացուցված հետազոտությունների, այլ համոզմունքների վրա։ Եվ այն փաստը, որ ուղեղը և միտքը մեկ ամբողջություն են միևնույնն է այս բաժանումը արհեստական է դարձնում»[2]։ Այս և այլ կարևոր փաստարկներ ավելի մանրամասն քննարկվում են ստորև։
Նյարդաբանները անաչառորեն կենտրոնացել են օրգանական նյարդային համակարգի, հատկապես ուղեղի, ախտաբանության վրա, մինչդեռ հոգեբույժները՝ մտավոր հիվանդությունների վրա։ Ուղեղի ու մտքի միջև եղած այս հակադրությունը իբրև երկու առանձին երևույթ պայմանավորել է երկու մասնագիտությունների միջև եղած շատ տարբերություններ։ Այնուամենայնիվ վիճարկվել է, որ այս տարանջատումը իրական չէ. անցյալ դարի հետազոտությունների արդյունքներըը ցույց են տվել, որ մեր մտավոր կյանքն իր արմատներն ունի ուղեղում։ Վիճում են, որ ուղեղն ու միտքը ոչ թե երկու տարբեր երևույթներ են, այլ միևնույն երևույթին երկու տարբեր տեսանկյուններից նայելու արդյունք (Marr, 1982): Ենթադրվում է, որ մտքի/ուղեղի մոնիզմի ընդունումը կարող է օգտակար լինել մի քանի պատճառներով։ Նախ՝ դուալիզմի մերժումը ենթադրում է, որ մտածողության ողջ համակարգը կենսաբանական է, ինչը ապահովում է ընդհանուր հետազոտական շրջանակ, որի միջոցով կարելի է կատարել հոգեկան խանգարումների հայտնաբերումը և բուժումը։ Երկրորդ՝ այն մեղմացնում է հոգեկան հիվանդության լեգիտիմության վերաբերյալ տարածված տարակարծությունը` պնդելով, որ բոլոր խանգարումները իրենց հետքն են թողնում ուղեղի վրա։
Ամփոփելով կարելի է ասել, որ հոգեբուժության և նյարդաբանության միջև բաժանման պատճառը մտքի կամ առաջին դեմքի փորձի և ուղեղի տարբերությունն էր։
Տարանջատման պատճառներից մեկն այն է, որ նյարդաբանությունը ավանդաբար ուսումնասիրում է խանգարումների պատճառները «ներքին» տեսանկյունից (նյարդաբանություն, գենետիկա), մինչդեռ հոգեբուժությունը ուսումնասիրում է «արտաքին» պատճառայնությունը (անձնական, միջանձնային, մշակութային)[5]։ Այս երկատումը համարվում է անընդունելւ և հեղինակները պնդում են, որ այն ավելի լավ դիտարկվում է որպես պատճառահետևանքային շարունակականության երկու բևեռ[5]։ Այս հայեցակարգի առավելությունները հետևյալն են․ առաջին հերթին հարստացվում է պատճառաբանության ընկալումը, մասնավորապես `ուղեղի և շրջակա միջավայրի միջև։ Օրինակներից մեկն է համարվում սննդային խանգարումը, որը, ինչպես պարզվեց,իր մեջ կրում է որոշակի նյարդախտաբանություն (Uher և Treasure, 2005), բայց նաև ցույց է տալիս հիվանդությունների աճը Ֆիջիանի գյուղական դպրոցի աշակերտուհիների շրջանում հեռուստատեսության ազդեցությունից հետո (Becker,2004): Մեկ այլ օրինակ է շիզոֆրենիան, որի ռիսկը կարող է զգալիորեն կրճատվել առողջ ընտանեկան միջավայրում (Tienari et al., 2004):
Վիճարկվում է նաև, որ պատճառաբանության ավելի խորը ուսումնասիրությունը կհանգեցնի ավելի արագ բուժման և վերականգնման ռազմավարության ստեղծմանը՝ պատճառահետևանքային գործընթացում տարբեր մակարդակների հասկացման միջոցով, այն ոլորտներում, որտեղ կարելի է միջամտել։ Հնարավոր է, որ ոչ օրգանական միջամտությունները, ինչպիսին է օրինակ կոգնիտիվ-վարքային թերապիան (ԿՎԹ), ավելի լավ են պայքարում խանգարումների դեմ միայնակ կամ դեղամիջոցների հետ միասին։ Լինդենը (2006) ցույց է տվել, թե ինչ նյարդակենսաբանական ընդհանրություններ ունի հոգեթերապիան դեղաբուժության հետ, և այն հուսադրող է հիվանդի տեսանկյունից, քանի որ կողմնակի ազդեցությունների հավանականությունը նվազում է, իսկ ինքնարդյունավետությունը՝ աճում։
Ամփոփելով ասենք, որ այդ փաստարկի էությունն այն է, որ հոգեկան խանգարումների հասկացումը, ոչ միայն պետք է ունենա հստակ գիտելիքներ ուղեղի բաղադրիչների և գենետիկայի մասին (ներքին), այլև համատեքստ (արտաքին), որում աշխատում են այս բաղկացուցիչ մասերը (Koch and Laurent, 1999): Փաստարկվում է, որ միայն նյարդաբանության և հոգեբուժության միանալով է հնարավոր այս կապը օգտագործելով թեթևացնել մարդկային տառապանքները։
Հոգեբուժության պատմության հետագա պատկերը ցույց է տալիս հեռացումը նյարդախտաբանությունից և ավելի շատ գաղափարախոսության վրա հիմնվելը։(Sabshin, 1990) Սրա համար լավագույն օրինակ է հանդիսանում Տուրետի համախտանիշը, որը, ինչպես գտնում էր Ֆերենցին (1921), որը երբևիցե Տուրետի համախտանիշով հիվանդ չէր տեսել,սեռական բռնաճնշումների արդյունքում առաջացած մաստուրբացիայի խորհրդանշական արտահայտությունն էր։ Այնուամենայնիվ, սկսած հանգստացնող դեղամիջոցների ախտանիշների նվազեցման արդյունավետությունից (Shapiro, Shapiro and Wayne, 1973), համախտանիշը ստացել է պաթոֆիզիոլոգիական աջակցություն (օրինակ՝ Singer, 1997) և հաշվի առնելով դրա բարձր ժառանգելիությունը՝ առաջարկվել է վարկած, որ այն ունի նաև գենետիկ հիմք (Robertson, 2000)։ Այս միտումը կարելի է տեսնելմինչ այժմ ավանդական հոգեբանական խանգարումների դեպքում (տե՛ս աղյուսակը) և, ինչպես պնդդվում է, աջակցում է նյարդաբանության և հոգեբուժության վերամիավորմանը, քանի որ երկուսն էլ գործ ունեն նույն համակարգի խանգարումների հետ։
Հոգեբուժական ախտանիշներ | Հոգեդինամիկ նկարագրություններ | Նյարդաբանական դրևորումներ | Աղբյուր |
---|---|---|---|
Դեպրեսիա | Ներքին զայրույթ | Լիմբիկ համակարգի և կեղևի միջև դիսրեգուլյացիա, մոնոամինային անհավասարակշռություն | Mayberg (1997) |
Մանիա (Երկբևեռ աֆեկտիվ խանգարում) | Եսապաշտություն | Կեղևի քունքային բլիթ և հիպոկամպ, քունքային բլիթ, նշաձև մարմին | Barrett et al. (2003), Vawter, Freed, & Kleinman (2000) |
Շիզոֆրենիա | Եսապաշտություն/փախուստ իրականությունից | Մարդու կեղևի քունքային բլիթում ՆՄԴԱ ընկալիչների ակտիվացում | Ross et al. (2006) |
Տեսողական հալուցինացիա | Ներքին ցանկությունների/մտքերի/վախերի արտաքին աշխարհ բերելը, սառն ու անտարբեր մորից առաջացած թույլ ես | Ցանցաթաղանթից կողմնային ծնկաձև մարմին ձգվող ուղի, դեպի վեր ձգվող ուղեղաբնի կարգավորող գոյացություններ | Mocellin, Walterfang, Velakoulis (2006) |
Լսողական հալուցիանցիա | Ներքին ցանկությունների/մտքերի/վախերի արտաքին աշխարհ բերելը, սառն անտարբեր մորից առաջացած թույլ ես | Քունքի առաջնային հատվածի ֆունկցիոնալ համակցվածություն | Shergill et al., 2000 |
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում | Ծնողների կոպիտ վերաբերմունքը հանգեցնում է սիրո և ատելության բախմանը | Քունքային-ենթակեղևային շրջույթներ, աջ պոչավոր կորիզի աշխատանք | Saxena et al. (1998), Gamazo-Garran, Soutullo and Ortuno (2002) |
Սնման խանգարում | Ներքին անհանգստությունը կառավարելու անհաջող փորձեր | Ատիպիկ սերոտոնինի համակարգ, աջ ճակատային և քունքային բլթի ախտահարում, փոփոխություններ մեզոլիմբիկ դոֆամինային ուղիներում | Kaye et al. (2005), Uher and Treasure (2005), Olsen (2011), Slochower (1987) |
Ավելին, պնդում են, որ այս կապը թույլ կտա խորանալ հոգեկան խանգարումների ավելի նուրբ ախտաբանության մեջ դրանով իսկ նպաստելով բուժման և վերականգնման ռազմավարությունների բարելավմանը ընթացիկ այն հիվանդություններից անդին, որոնք միասին խմբվել են մի շարք ախտանիշների շուրջ։ Այնուամենայնիվ, այն կրճատում է երկու ճանապարհները․ ավանդական նյարդաբանական խանգարումները, ինչպիսին է օրինակ Պարկինսոնի հիվանդությունը, հայտնի են իրենց ավանդական հոգեբուժական ախտանիշների բարձր ցուցանիշով, ինչպես օրինակ փսիխոզը և դեպրեսիան։ (Lerner and Whitehouse, 2002) Այս ախտանիշները, որոնք մեծապես արհամարհվում են նյարդաբանության կողմից, կարելի է գտնել նյարդահոգեբուժության շնորհիվ և նպաստել բուժվող հիվանդի խնամքին։ Ընդհանուր առմամբ, պնդվում է, որ ավանդական հոգեբուժության և նյարդաբանության բաժանմունքի հիվանդները կնկատել իրենց վիճակի բարելավումը միայն երկու գիտությունների վերամիավորումից հետո։
Շիֆֆերը (2004) պնդում է, որ վերամիավորման համար կան կառավարման և ֆինանսական լավ հիմքեր։
«Վարքագծային նյարդաբանություն և նյարդահոգեբուժություն» եղբայրությունը հավատարմագրված է Նյարդաբանական Ենթատեսակների Միացիալ Խորհրդի կողմից (UCNS; www.ucns.org Արխիվացված 2019-05-02 Wayback Machine), ճիշտ այն նույն եղանակով, ինչպիս Հոգեբուժության և Նյարդաբանության նստավայրերի հավաստագրումը Ամերիկայի Հոգեբուժական և Նյարդաբանական Խորհրդի կողմից։
Ամերիկայի Նյարդահոգեբուժական Ասոցիացիան (ԱՆՀԱ) հիմնադրվել է 1988 թվականին և համարվում է Ամերիկայի բժշկական ենթաճյուղերի համայնք նյարդահոգեբույժների համար։ ԱՆՀԱ-ն ամենամյա հանդիպումներ է անցկացնում և առաջարկում է կրթության և մասնագիտական ցանցի այլ համաժողովներ վարքագծային նյարդաբանության և նյարդահոգեբուժության, ինչպես նաև բժիշկների, գիտնականների և մանկավարժների, վարքագծային նյարդաբանության և կրթության ոլորտներում։ Ամերիկայի հոգեբուժական հրատարակչությունը, որը համարվում է ԱՆՀԱ-ի պաշտոնական ամսագիրը, Նյարդահոգեբուժություն և Կլինիկական Նյարդաբանություն ամսագրում հրատարակում է մասնագիտական եզրակացություններ։
Նյարդահոգեբուժության Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 1996 թվականին[6]։ ՆԳՄԱ-ն երկու տարի շարունակ համաժողովներ է անցակցնում աշխարհի տարբեր երկրներում և համագործակվում է աշխարհի տարածաշրջանային նյարդահոգեբուժական ասոցիացիաների հետ տարածաշրջանային նյարդահոգեբուժական համաժողովների աջակցելու և նյարդահոգեբուժության զարգացման համար այն երկրներում / շրջաններում, որտեղ անցկացվում են այդ համաժողովները։ Պրոֆեսոր Ռոբերտ Հեյմ Բելմակերը[7] կազմակերպության գործող նախագահն է, պրոֆեսոր Էննապադամ Ս․ Քրիշնանուարուսը[8] համարվում է ընտրված նախագահ, իսկ պրոֆեսոր Գիլբերտո Բրոֆմանը՝ քարտուղար-գանձապահ[9]։
Բրիտանիայի Նյարդահոգեբուժության Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 1987 թվականին[10] և համարվում է առաջատար ակադեմիական և մասնագիտացված կառույց այն բժշիկ-ուսանողների և մասնագետների համար, որոնք կապված են Մեծ Բրիտանիայի բժշկության հետ և աշխատում են կլինիկական և ճանաչողական-նյարդաբանական և հոգեբուժական ոլորտում։
Վերջերս ստեղծվել է «Նյարդահոգեբուժական ֆորում» (ՆՀՖ) կոչվող նոր, ոչ առևտրային արհեստավարժ կազմակերպություն։ ՆՀՖ-ի նպատակն է աջակցել արդյունավետ հաղորդակցման և միջգիտակարգային համագործակցությանը, մշակել կրթական նախագծեր և հետազոտական ծրագրեր, կազմակերպել նյարդահոգեբուժական գիտաժողովներ և սեմինարներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդահոգեբուժություն» հոդվածին։ |
|