Նշանակման վայրն անհայտ է անգլ.՝ Destination Unknown և պորտ.՝ Destino Desconhecido[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Collins Crime Club |
Հրատարակվել է | նոյեմբերի 1, 1954 |
Նախորդ | Աշորայով լի գրպան |
Հաջորդ | Հիքորի Դիքորի Դոք |
«Նշանակման վայրն անհայտ է» (անգլ.՝ «Destination Unknown»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1954 թվականի նոյեմբերի 1-ին[2] և ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1955 թվականին՝ «Այնքան շատ քայլեր մինչև մահ» (ռուս.՝ «So Many Steps to Death»)[3][4]։
Հիլարի Քրեյվենը՝ լքված կինն ու մահացած երեխայի մայրը, մտադիր է ինքնասպանություն գործել Մարոկկոյի հյուրանոցում։ Սակայն քնաբեր դեղահաբերի մեծ չափաբաժնով թունավորվելու փոխարեն նրան առաջարկել են կատարել վտանգավոր առաքելություն. պետք է օգնել գտնել կորած միջուկային գիտնականին, որը, հնարավոր է, փախել է «երկաթե վարագույրից» այն կողմ։ Շուտով նա հայտնվում է զբոսաշրջիկների խմբում, որոնց տանում են անհայտ ուղղությամբ։