Նոամ Էլկիս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, շախմատային տեսաբան, համալսարանի դասախոս և շախմատիստ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[2] և Ռեդկլիֆ քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6] |
Noam Elkies Վիքիպահեստում |
Նոամ Դեյվիդ Էլկիս (անգլ.՝ Noam David Elkies, օգոստոսի 25, 1966, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս, մաթեմատիկայի պրոֆեսոր Հարվարդի համալսարանում։ Հիմնական գործերը եղել են թվերի տեսության և կոմբինատորիկայի բնագավառներում։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (2017 թվականից)։
Ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում, բայց 1970-1978 թվականներին ընտանիքի հետ ապրել է Իսրայելում, ԱՄՆ վերադառնալուց հետո նա ստիպված է եղել յուրացնել անգլերենը[7]։ 1982 թվականին Էլկիսը ավարտել է Նյու Յորքի դպրոցը[8][9], ընդ որում ավարտելուց մի տարի առաջ (1981) նա պարգևատրվել է ոսկե մեդալով՝ մաթեմատիկայի 22-րդ միջազգային օլիմպիադայում[10]։
Այնուհետև Էլկիսը ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ նա դարձել է Վիլյամ Լոուել Պատնեմի անվան մաթեմատիկայի օլիմպիադայի ամենաերիտասարդ հաղթողը[11]։ 1987 թվականին Էլկիսը ստացել է դոկտորական աստիճան՝ Հարվարդի համալսարանում, ղեկավարները եղել են Բենեդիկտ Գոսսը և Բարրի Մազուրը[12]։ Դոկտորական աստիճանը պաշտպանելուց հետո նա որպես դասախոս մնացել է Հարվարդում։
Էլկիսի կողմից մի քանի արդիական մաթեմատիկական խնդիրների հաջող լուծումը նրան բերեց ճանաչում և Հարվարդի դոցենտի պաշտոնը (1990)[8]։ Երեք տարի հետո (1993) 26-ամյա Էլկիսը դարձավ ամենաերիտասարդ հաստիքային պրոֆեսորը Հարվարդի պատմության մեջ[13]։
1987 թվականին իր դիսերտացիայում ապացուցել է, որ ցանկացած էլիպտիկ կորագիծ ռացիոնալ թվերի հանդեպ պարունակում է անվերջ մեծ սուպերսինգուլար պարզ թվեր[14]։
1988 թվականին նա ուսումնասիրել է Էիլերի հիպոթեզը չորրորդ աստիճանի հավասարման համար, ինչից հետևում է, որ հավասարումը լուծում չունի ամբողջ թվերի հետ (ընդհանրացում՝ Ֆերմայի մեծ թեորեմ)։ Էլկիսը հերքել է այս՝ գտնելով հակաօրինակը[15][16]։
Զարգացնելով անգլիացի մաթեմատիկոս Արթուր Էթկինի աշխատանքները, Էլկիսը ընդլայնել է գաղտնագրության մեջ կարևոր Շուֆայի ալգորիթմը, լրացված տարբերակը հիմա անվանվում է ալգորիթմ Շուֆա-Էլկիս-Էթկին։
1994 թվականին Էլկիսը որպես զեկուցող հրավիրված է եղել Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսին՝ Ցյուրիխում[17]։
Էլկիսի հետաքրքրությունների մեջ են մտնում երաժշտությունը և շախմատը։ Էլկիսը ուսումնասիրել է երաժշտության և մաթեմատիկայի մեջ եղած կապը, նա մտնում է «Journal of Mathematics and Music» ամսագրի խորհրդակցական խորհրդի մեջ[18][19]։
Նա հանդիսանում է շախմատի վարպետ[20], բացի այդ, նա փորձառու շախմատային կոմպոզիտոր է։ 1996 թվականին Էլկիսը դարձել է Շախմատի կոմպոզիցիաների լուծման աշխարհի առաջնության հաղթող (Թել Ավիվ)[13]։
Էլկիս՝ Կոնվեյի «Կյանք» խաղի էնտուզիաստ, նա հայտնաբերել է շատ նոր հաստատուն դիրքեր[21] և ուսումնասիրել է նատյուրմորտի մաթեմատիկան վանդակային ավտոմատների այս տարբերակում[22]։