Նոեմի Ֆերենցի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1890[1][2][3] |
Ծննդավայր | Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1957[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | նկարչուհի, տեքստիլ նկարչուհի և համալսարանի դասախոս |
Թեմաներ | Գոբելեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Հայր | Կարոյ Ֆերենցի |
Մայր | Օլգա Ֆիալկա |
Ամուսին | Sándor Kőrösi-Krizsán? |
Noémi Ferenczy Վիքիպահեստում |
Նոեմի Ֆերենցի (անգլ.՝ Noémi Ferenczy, հունիսի 18, 1890[1][2][3], Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 20, 1957[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի նկարիչ, որն առավել հայտնի է գոբելենային էսքիզներով։ Հյուսել է իր սեփական գոբելենները և ազդեցություն է կրել Նագիբանյա արվեստի շարժումից[5][6]։
Ծնվել է Սենտենդրե քաղաքում և հանդիսացել քանդակագործ Բենի Ֆերենցիի երկվորյակ քույրը։ Նրանք նկարիչ Կարոյ Ֆերենցիի և նկարչուհի Օլգա Ֆիալկայի զավակներն են եղել։ Ֆերենցի ընտանիքի և այլ արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրելու նպատակով Սենտենդրեում հիմնադրվել է Ֆերենցիների թանգարանը[7]։ Նոեմին սոցիալիստ է դարձել, ինչն արտահայտվել է նրա որոշ աշխատանքների քաղաքական թեմատիկայում։
Ստեղծել է ջրաներկով աշխատանքներ ու էսքիզներ, որոնք հիմնականում վերածվել են գոբելենի և գորգերի նմուշների[8]։ Գոբելինների ոճի նկարահյուս գործվածքների նախագծեր մշակելուց բացի Նոեմի Ֆերենցին այդ արվեստն ուսուցանել է ուրիշներին, որի արդյունքում 1950-1960-ական թվականներին Հունգարիայում գոբելենների նկատմամբ հետաքրքրություն է առաջացել[9]։
Վախճանվել է վաթսունյոթ տարեկանում Բուդապեշտում և հուղարկավորվել ծնողների ու եղբոր կողքին Կերեպեշի գերեզմանատանը։ Իրենց հայրիկի կողմից ստեղծված տասնութ տարեկան Նոեմիի ու Բենիի դիմանկարը գտնվում է Հունգարիայի ազգային պատկերասրահում։ «Ֆերենցի Նոեմի մրցանակը» շնորհվում է Հունգարիայի մշակութային ժառանգության նախարարության կողմից[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոեմի Ֆերենցի» հոդվածին։ |
|