Նոյե Վախե | |
---|---|
Տեսակ | guardhouse? և հուշահամալիր |
Ճարտարապետ | Կարլ Ֆրիդրիխ Շինկել |
Երկիր | Գերմանիա[1] |
Քաղաք | Միտտե |
Բնակավայր | Միտտե |
Ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Neue Wache Վիքիպահեստում |
Նոյե Վախե (գերմ.՝ Neue Wache — «նոր պահականոց»), Գերմանիայում գլխավոր հուշարձանը՝ նվիրված պատերազմի և բռնության զոհերին։ Շինությունը գտնվում է Միտտե բեռլինյան թաղամասի Ունտեր-դեն-Լիդեն փողոցում։
Շինությունը կառուցվել է պրուսիական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմե III-ի օրոք՝ 1816-1818 թթ., որպես պահակակետ թագավորական գվարդիայի համար նաև նապալեոնական պատերազմների զոհերին նվիրված հուշարձան։ Զինված պահակության առաջին հերթափոխը տեղի է ունեցել Նոյե Վախե շինության մոտ երաժշտության ներքո 1818 թ. սեպտեմբերի 18-ին, Ալեքսանդրյան № 1 ռազմագնդի ղեկավար ռուս թագավոր Ալեքսանդր I-ի այցելության կապակցությամբ։ 1918 թ. մինչ Գերմանիայի միապետության փլուզումը, շինությունը ծառայել է գլխավոր թագավորական պահակետ։ Առաջին աշխարհամարտից հետո շինությունը փլուզվել էր, 1938 թ. Հենրի Տեսենովի նախաձեռնությամբ այն վերականգնվեց։
Երկրորդ աշխարհամարտից հետո շինությունն ամբողջությամբ փլուզվել էր, Հայնց Մելանից երեք տարի պահանջվեց այն վերականգնելու համար, դրանից հետո այն ունեցավ այլ նշանակություն, այն նվիրված էր ֆաշիզմի և միլիտարիզմի զոհերին։ Մինչ Գերմանիայի վերամիավորումը 1990 թ., «ԱԺԲ»-ի երկու զինվոր շուրջօրյա պատվո պահակ էին կանգնում։ Ամեն չորքեշաբթի և շաբաթ 14:30 մեծ հանդիսավորությամբ հերթափոխ էր կատարվում Նոյե Վախեի մոտ։ Ժամանակակից Գերմանիայում պատվո պահակախումբը ծառայում է Նոյե Վախեի մոտ միայն ազգային սգի օրերին, որը նշվում է Գերմանիայում 1993 թ.:
Նոյե Վախեի նախագիծը գերմանական կլասիցիզմի գլխավոր ստեղծագործությունն է, այն նախագծել էր Կարլ Ֆրիդրիխ Շինկելը։ Չնայած շենքի համեմատաբար չափսերին, մաքուր ֆորմաների, ուժեղ ռիզալիտի և խիստ դորիական սյունասրահի հաշվին, Շինկելը կարողացավ նրան հաղորդել մոնումենտալություն, որը թույլ է տալիս Նոյե Վախեին զբաղեցնել արժանապատիվ տեղ Բեռլինի համալսարանի և Զեյխհաուզի շրջակայքում։ Ֆրոնտային սրահում պատկերված է հաղթանակի աստվածուհին։
Վերակառուցման ընթացքում, ըստ Տեսանովի նախագծի հեռավեցին միջնապատերը և վերածածկումները և 1931 թ. հանրությանը ներկայացվեց երկու մետր բարձրությամբ սև պատվանդանի վրա, արծաթագույն ծաղկեպսակով, որի վրա կային նաև ոսկի և պլատին, դա քանդակագործ Լյուդվիգ Գիսի աշխատանքն էր։ Ներկայումս այդ ծաղկեպսակը պահվում է Գերմանիայի պատմության թանգարանում։
Երկրորդ աշխարհամարտին շինության փլուզումից հետո, այն գտնվում էր վերականգնման մեջ մինչև 1960 թ.: 1969 թ. Գերմանական դեմոկրատական հանրապետության քսանամյակի կապակցությամբ որոշվեց վերականգնել շինությունը։ Գրանիտե պատվանդանը փոխարինվեց հավերժական կրակի ապակե պրիզմայով։
1993 թվականին Նոյե Վախեի տարածքի շրջանում կանցլեր Հելմուտ Քոլի նախաձեռնությամբ կառուցվեց Կետե Կոլվիցի «մայրը մահացած որդու հետ» արձանի ավելի մեծացված պատճեն, որը քանդակեց Հարալդ Հակեն։ Արձանի վրա քանդակել են հետևյալ գրությունը՝ «Պատերազմի և բռնակալության զոհերի հիշատակին»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյե Վախե» հոդվածին։ |