Նոնա Կարաքաշյան | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Միջազգային մրցավար |
ՖԻԴԵ համար | 13305611 |
Chesstempo համար | 100217 |
ICCF համար | 100217 |
Նոնա Կարաքաշյան (ծննդյամբ՝ Ավանեսովա), փետրվարի 13, 1940, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, շախմատիստուհի, առաջին հայ կինը, որը եղել է շախմատի միջազգային մրցավար (1992), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սուրեն Աբրահամյանի սանը, Ադրբեջանի եռակի չեմպիոն (1961, 1963, 1964)։ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մասնակից (1959, 1963)։ Ադրբեջանական ԽՍՀ թիմի կազմում մասնակցել է ԽՍՀՄ թիմային առաջնությունների (1958, 1962)։ Կրթությամբ՝ ինժեներ[1]։
Ծնվել է 1940 թվականի փետրվարի 13-ին Բաքու քաղաքում[2]։
Եղել է ԽՍՀՄ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության շախմատի ակումբի հիմնադիրն ու ավագ մարզիչը (Բաքու, 1979)։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի փոխտնօրենի պաշտոնը։
1988 թվականին Ծղալտուբո քաղաքում մասնակցել է կանանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին։ 1994 թվականին Մոսկվայում մասնակցել է Համաշխարհային շախմատի օլիմպիադային։ Եղել է ԽՍՀՄ կանանց 51-րդ վերջին առաջնության եզրափակչի գլխավոր մրցավարը (Լվով, 1991)։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
|