Նոսթրոմո անգլ.՝ Nostromo | |
---|---|
Ենթավերնագիր | A Tale of the Seaboard |
Հեղինակ | Ժոզեֆ Կոնրադ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1904 |
«Նոսթրոմո» (անգլ.՝ Nostromo: A Tale of the Seaboard, 1904), 20-րդ դարի ամերիկացի գրող Ջոզեֆ Քոնրադի՝ 1904 թվականին լույս տեսած վեպը, որտեղ պատկերված է հարավամերիկյան Կոստագունա հորինված պետության ազատագրական պայքարը։ Վեպն սկզբնապես մաս առ մաս լույս է ընծայվել T.P.'s Weekly ամենշաբաթյա հանդեսի ամենամսյա գրական հավելվածներում։
Այս երկում հեղինակի ուշադրության կենտրոնում իմպերիալիզմի և դրա քայքայիչ ազդեցության հիմնախնդիրներն են, ազդեցություն, որը ներգործում է նույնիսկ այնպիսի լավ մարդկանց վրա, ինչպիսին վեպի գլխավոր հերոսն է՝ նավաստի Նոսթրոմոն։ Վեպում նկարագրված իրադարձությունները բնորոշ են թույլ զարգացած երկրների քաղաքական կյանքին[1]։
1998 թվականին Modern Library ընկերությունն իր պատրաստած «20-րդ դարի անգլալեզու 100 լավագույն վեպեր» ցանկում «Նոսթրոմո»-ին հատկացրել է 47-րդ տեղը։ Այն հաճախ է բնորոշվում որպես Քոնրադի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ասել է, որ ինքն առավել շատ կցանկանար «Նոսթրոմո»-ի հեղինակը լինել, քան որևէ այլ վեպի ("I'd rather have written Nostromo than any other novel.")[2]։
Վեպի գլխավոր հերոսի անունն ու հորինված քաղաք Սուլաքոյի անվանումն օգտագործվել են կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի «Օտարը» և Ջեյմս Քեմերոնի «Օտարները» գիտաֆանտաստիկ ֆիլմերում՝ որպես տիեզերանավերի անվանումներ։ Գլխավոր հերոսի անունն ու վեպի հեղինակի ազգանունն օգտագործվում են նաև Warhammer 40000 մտացածին աշխարհում։
«Նոսթրոմո» գիրքը կիրառվում է «Գաղութ» հեռուստասերիալում՝ գաղտնագրված հաղորդագրություններ փոխանցելու համար, որոնք օգտագործվում են մարդկությանը կաշկանդող ինչ-որ անհայտ եկվորների սահմանած գաղութային վարչակարգի դեմ պայքարելու նպատակով։
|