Նոր Հայաստան, անկախ հայալեզու ազգային, հասարակական-քաղաքական օրաթերթ, որը լույս է տեսել Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել հայաշատ քաղաքում՝ վահան Վահանյանի (Ճանսեզյան) կողմից։
Օրաթերթի առաջին լույսընծայումը եղել է 1992 թվականի հունվարի 15-ին[1]։
Թերթեր հրատարակելու հաճախականությունը տատանվողական է, սակայն սովորաբար երեքշաբթթից մինչև ուրբաթ միջին հաշվով լույս է տեսնում օրական 12-16 էջ։ Այն հրատարակում է և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով գրված հոդվածներ, սակայն երկու դեպքում էլ օգտագործում է հայերենի դասական ուղղագրությունը։ Չնայած բոլոր լրատվական նորությունները հայերեն են, գովազդը կարող է ցուցադրվել ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն։
Օգտագործելով «Ամէնուն օրաթերթը» օրաթերթի կարգախոսը և իրեն ընդունելով որպես միակ հայկական անկախ օրաթերթ՝ այն չի հավակնում ոչ մի հայկական կամ սփյուռքահայ քաղաքական կուսակցության։
Օրաթերթը անվճար է և օրական բաժանվում է միջինը 8000 օրինակ[1]։