Նորա Իստրեֆի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ալբ․՝ Nora Istrefi |
Ծնվել է | մարտի 25, 1986 (38 տարեկան) Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Նորա Իստրեֆի (ալբ․՝ Nora Istrefi, մարտի 25, 1986, Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կոսովացի փոփ երգչուհի։
Նորա Իստրեֆին ծնվել է 1986 թվականի մարտի 25-ին Պրիշտինա քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության՝ ներկայիս Կոսովոյի մեջ։ Հայրը՝ Նեզիր Իստրեֆին, կինոօպերատոր էր։ Մայրը՝ Սյուզանա Թահիրսյուլյան, կոսովացի երգչուհի է․ հայտնի էր 1980-90-ական թվականներին։
Ունի երկու քույր՝ Նիտան՝ աշխատում է որպես ոճաբան, և Էռան՝ Ալբանիայի և Կոսովոյի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Իստրեֆին իր մասնագիտական գործունեությունը սկսել է 18 տարեկանում։
Նորա Իստրեֆիի երաժշտական գործունեությունը սկսվել է 2003 թվականին, երբ հայտնվել է Կոսովոյի ռադիոյում և հեռուստատեսությունում։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Ëngjëll: 2006 թվականին նա «Nuk mundem» երգով գրավել է ալբանական «Top Fest» երաժշտական մրցույթի երրորդ տեղը։ Այնուհետև Իստրեֆին թողարկել է մի քանի հիթ, այդ թվում՝ «Dy shokë» (2010), «Une e di» (feat. Ermal Feyzulahu, 2011) և «As ni zo» (feat. Mc Kresha 2011):
2010 թվականին Լինդիտա Հալիմիի և Big D.-ի հետ «All Mine» երգով մասնակցել է ալբանական երաժշտական Kënga Magjike մրցույթին, բայց որակազրկվել են։ 2012 թվականի փետրվարին թողարկել է «S'ki me ik» սինգլի երաժշտական տեսահոլովակը[1][2]։ Նույն թվականի հուլիսին թողարկվել է նրա «Gangsta» թրեքը։
2013 թվականի ամռանը Իստրեֆին երգչուհի Գենայի հետ թողարկել է «Le Mama» երգը։ Ստեղծագործությունը «Assou Mama» երգի մասնակի գրագողություն էր[3]։ 2013 թվականի նոյեմբերին կրկին մասնակցել է Kënga Magjike մրցույթին՝ ներկայացնելով «I jemi je» երգը[4]։ Այնուամենայնիվ, մրցույթից առաջ կարողացել է հաշտվել այն կազմակերպիչների հետ, որոնք չեղյալ էին հայտարարել 2010 թվականին սահմանված որակազրկումը[5]։
Նորա Իստրեֆին 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է Ռոբերտ Բերիշայի հետ։ 2015 թվականի գարնանը զույգը ունեցել է դուստր՝ Ռենեն[6][7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Իստրեֆի» հոդվածին։ |
|