Գյուղ | ||
---|---|---|
Նորշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13500 | |
|
Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Արծկե քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք, Վանա լճի հյուսիսային ափերին, Սիփան լեռնագագաթի արևելյան փեշերին։ Գյուղից 6-7 կմ հարավ գտնվում էր մեկ այլ Նորշեն գյուղը, որը չափերով ավելի փոքր էր։
Գյուղի բնակչության մի մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները մի կերպ գաղթեցին Արևելյան Հայաստան։
XX դարի սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, երկրագործություն, անասնապահությունն ու ձկնորսությունն էր։ Գյուղի միջով անցնում էր Արծկե֊Արճեշ ճանապարհը։
Նորշենն ուներ եկեղեցի, որը կողոպտել և ավերել են 1895 թվականին։
Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 384)։ ![]() |