Գյուղ | ||
---|---|---|
Նորշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Նորշեն Հայ, Ֆռանկ Նորշեն, Ֆռենկ Նորշեն, Ֆրանկ Նորշեն, Ֆրենկ Նորշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3500-4000 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 11 կմ արևելք՝ Մշո դաշտի արևելյան կողմում. Մեղրագետի ձախ ափին՝ նրա ակունքի շրջանում։
Գյուղն հեռու էր ընկած ճանապարհից և ուներ ամուր դիրք։ Այն գտնվում էր Մեղրագետի երկու վտակների միջև, որոնք գարնանը վարարելով Նորշենը վերածում էին թերակղզու։
Իր անառիկության պատճառով Նորշենը քիչ է ենթարկվել թուրքեր ու քրդերի հարձակումներին։
Նորշենը Մուշի ամենահարուստ գյուղն էր։ Բնակչության քանակով զիջում էր միայն Խասգյուղին։ Գյուղն այնքան ընդարձակ էր և մեծ, որ բնակիչներից շատերն իրար չէին ճանաչում։
Գյուղն հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Նորշենը բաղկացած էր 7 թաղերից[2]։ XX դարի սկզբին ուներ 400-500 տուն՝ 3500-4000 հայ բնակչով։
Նորշենն ուները ընդարձակ արգավանդ հողեր։ Բնակչությունը զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ, անանսապահությամբ, արհեստներով և առևտրով։
Նորշենն ուներ ս. Մարինե անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 384)։ |